Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Երջանիկ ապուշնե՞ր, թե՞ դավաճաններ

Երջանիկ ապուշնե՞ր, թե՞ դավաճաններ
04.08.2024 | 22:15

Արցախի ցեղասպանության մասնակից, հազարավոր զոհերի պատասխանատու, Տավուշի տարածքները թշնամուն հանձնած թշնամու գործակալ պաշտոնյաները, երջանիկ ժպիտները դեմքներին, վայելում են կյանքը թանկարժեք եվրոպաներում։

Հարց է առաջանում․ «ՈՒ՞մ հաշվին»։

Պատասխան․ «Արցախի ու Հայաստանի տարածքների»։ Այո՛, նրանք վայելում են ցոփ ու շվայտ կյանքը, երբ մեր գերի-պատանդները տառապում են Բաքվի զնդաններում։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 6416

Մեկնաբանություններ