ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջեբրաիլի Արծիվ-Կապիտան Արման Պողոսյանի օրագրի այս հատվածը գրվել է 2016 թվականի «4-օրյա պատերազմի» օրերին

Ջեբրաիլի Արծիվ-Կապիտան Արման Պողոսյանի օրագրի այս հատվածը գրվել է 2016 թվականի «4-օրյա պատերազմի» օրերին
04.04.2024 | 21:20

Վերջապես խավարն իր տիրապետությունը հաստատեց, և մեր ու մեր թշնամիների միջև շուրջօրյա հրանոթների փոխադարձ տեղատարափը կարծես սկսեց մարել` առավոտյան շարունակվելու վստահ որոշմամբ։

3-օրյա անքուն կռիվը հյուծել է ամենքիս, դժվար է անգամ քայլելը, բայց ես զինվոր չեմ, ես պարտավոր եմ միշտ լինել օրինակ, թաքցնել սեփական թուլություններս, որպեսզի իմ զինվորն էլ իր մեջ սպանի վախը։

-Վախը:

-Այդ գրողի տարած վախը քեզ արդեն մի քանի անգամ սպանում է, մինչև հրթիռը կամ թշնամու գնդակը կհամբուրի քեզ։ Հա՛, հա՛, կհամբուրի, կհամբուրի նախ խիզախներին, իսկ հետո` վախկոտներին։ Գնդակը, այդ գրողի տարած գնդակը նման է լիրբ կնոջ` միշտ համբուրում է լավագույններին, իսկ հետո` երբ դառնում է անպիտան, փնտրում է անպետքներին...

Համեմատաբար հանգստության պայմաններում, որոշում եմ գեթ մի քանի վայրկյան գլուխս դնել բարձին... Բա՜րձ... ի՜նչ բարձ, ժայռի ծերպին...

-Հողը, այս ծանր հոտով ու փխրուն հողը... Հե՜յ, քանի՜ քանի անգին արյուն է լվացել այս հողը, սրբել, սրբացրել, ու դեռ քանի՜ քանի անգին արյուն է հոսելու այս հողի միջով, դեպի խորքերը Երկրի... Գուցե վաղն իմ սեփական արյունն էլ...

-Հողը, հողի բույրն առնելով կարծես բացվում են իմ առաջ երկրի դռները, ամոքվում են վերքերս, նյարդերս, նահանջում է քունս, որ խրոնիկ անքնությունից դարձել էր գերհոգնածության համախտանիշ։

-Դիրքերս, դիրքեր, որ երկրի սրտից այսքան հեռու, բայց հենց այս դիրքում է զարկում սիրտը երկրիս... հենց այս դիրքում է ապագան ժողովրդիս...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ