Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ ՔՊ քարոզարշավին ցուցակով մասնակցում են դպրոցների ու մանկապարտեզների կոլեկտիվները:
Մարկ Զախարովը մի հայտնի ֆիլմ ունի՝ «Սպանել վիշապին»: Ֆիլմում Վիշապը երկընտրանք է առաջարկում քաղաքացուն՝ կատարել նվաստացուցիչ հրաման կամ դառնալ վիշապի սնունդ: Քաղաքացին, իր ընտանիքի անդամների ներկայությամբ, կատարում է այդ հրամանը, որից հետո Վիշապը հարցնում է Լանսելոտին.
«Ե՞ս եմ վատը, որ այդպիսի հրաման եմ տալիս, թե՞ քաղաքացին, ով կատարում է այդ հրամանը»:
Հիմա. ՔՊ-ն է վա՞տ, որ կարգադրում է կոլեկտիվներին գալ քարոզարշավի, թե՞ մանկավարժները, ովքեր կատարում են այդ հրամանը:
Վահան Հովհաննիսյան