Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը
05.02.2013 | 12:12

ՄԱԿ-ը Սիրիայում իրականացնում է խմելու ջրի մաքրման գործընթաց։ Առաջիկա շաբաթներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարության և Կարմի խաչի հետ համագործակցությամբ, երկրի բոլոր 14 շրջաններ կհասցնի 1000 տոննա ջուր մաքրող նյութեր։ Այդ քանակությունը բավական է, որպեսզի 10 միլիոն սիրիացիներ (երկրի բնակչության կեսը) ապահովվեն մաքուր ջրով։ Համապատասխան նյութերը Սիրիա են տեղափոխվել Հորդանանի տարածքով։
Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Սաուդյան Արաբիայի հետ՝ Սիրիա 2,1 միլիոն դոլար արժողությամբ դեղամիջոցներ և բուժսարքավորումներ մատակարարելու առնչությամբ։ Դա կբավականացնի մեկ տարվա ընթացքում 3 միլիոն սիրիացիների առողջությունն ապահովելու համար։

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ