ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հնդկաստանում պահանջում են մահվան դատապարտել 23-ամյա աղջկան բռնաբարողներին

Հնդկաստանում պահանջում են մահվան դատապարտել 23-ամյա աղջկան բռնաբարողներին
23.12.2012 | 14:56

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում շաբաթ օրը բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին մահապատիժ կիրառել 23-ամյա աղջկան խմբակային բռնաբարության ենթարկած տղամարդկանց։

Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հիմնականում քոլեջների ուսանողներից կազմված ցուցարարների խումբը փորձել է գրոհել նախագահի նստավայրը։ Ի պատասխան՝ ոստիկանությունկ կիրառել է արցունքաբեր գազ։
23-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունը տեղի է ունեցել անցած կիրակի ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում։ Այս դեպքը մեծ հասարակական արձագանք է գտել Հնդկաստանում։ Երկրի կառավարությունը փորձում է հանգստացնել հանրությանը՝ հայտնելով, որ լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում կանանց իրավունքների պաշտպանության համար։

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ