Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Հավատարիմ» հաճախորդներ

«Հավատարիմ» հաճախորդներ
28.09.2024 | 14:53

Մտել եմ «Երևան Սիթի», առևտուր եմ արել, մոտեցել եմ, որ վճարեմ, աշխատողը հարցնում ա՝ Դուք հավատարիմ ե՞ք։ Ինձ թվաց՝ հարցը լավ չլսեցի, ասում եմ՝ ի՞նչ, կրկնում ա՝ Դուք հավատարիմ ե՞ք։ Մի պահ շվարեցի, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ․ ու՞մ եմ հավատարիմ, կամ՝ քո՞ ինչ գործ, բայց զգում եմ, որ ուրիշ բան նկատի ունի։ Իմ հայացքից, երևի, ինքն էլ հասկացավ, որ տեղը չեմ բերում, ասեց․

- Դուք հավատարիմ հաճախորդ ե՞ք. էս ապրանքը միայն հավատարիմ հաճախորդների համար ա զեղչով, իսկ մյուսների համար զեղչ չկա։

Ճիշտն ասած՝ չէի էլ նկատել, որ զեղչված ապրանք ա, աչքովս ընկել էր, ձեռս գցել, վերցրել էի։ Ես, ընդհանրապես, չեմ վստահում էդ խանութային ակցիաներին ու չեմ առնում էդ տեսակ բաներ։ Բայց հավատարիմների համար արվող զեղչը ճորտատիրական նստվածք թողեց մեջս։ Տեսնես՝ ում մտքով ա անցել էդ հանճարեղ գաղափարը, որ հաճախորդին «հավատարիմ» կոչի։ Հավատարիմ՝ ու՞մ, խանութի՞ն։ Խանու՛թը պիտի հաճախորդին հավատարիմ լինի, ոչ թե հաճախորդը՝ խանութին։ Ուրեմն, «Երևան Սիթին» հավատարիմ հաճախորդների մի հսկա բանակ ունի, որոնց համար զեղչեր ա անում։ Եթե ինձ ասեն, որ կարող եմ ամեն օր մտնել խանութ ու ուզածս բաները լրիվ անվճար վերցնել-տանել, ես էլի հավատարիմ հաճախորդ չեմ դառնա, երբե՛ք, ես խանութին հավատարիմ չեմ լինի։ Երևի, կասեք՝ անհաջող բառ են ընտրել, պարզ ա, որ մշտական հաճախորդ նկատի ունեն։ Չէ, համաձայն չեմ, անհաջող բառ չեն ընտրել, այլ հենց էդ նկատի ունեն, մենք էլ շատ լավ հասկանում ենք դա ու էլի դառնում ենք «հավատարիմ» հաճախորդներ, ինչպես՝ հինգ հազար դրամով դառնում ենք հավատարիմ ընտրազանգված։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7851

Մեկնաբանություններ