Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Սոդոմ-Գոմոր-ականները բեմադրում են Քրիստոսի Խորհրդավոր ընթրիքը

Սոդոմ-Գոմոր-ականները բեմադրում են Քրիստոսի Խորհրդավոր ընթրիքը
27.07.2024 | 21:13

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Օլիմպիական խաղերի ժամանակ ոչ ավելի ոչ պակաս բեմադրում են Քրիստոսի Խորհրդավոր ընթրիքը:

ՈՒ էս պղծությունը տեղի է ունենում, երբեմնի քաղաքական, փիլիսոփայական, լուսավորչական մտքի սիրտ հանդիսացող Ֆրանսիայում:

Իրական Արևմուտքը վաղուց մահացել է, ու մահացել է այն ժամանակ, երբ ազատության անվան տակ մառազմը ու պիղծ բարքերը սկսեցին թրենդային դառնալ:

ՈՒ զարմանալի չէ, որ շատերի համար, ովքեր իրապես ժողովրդավարական արժեքների կրողն են հանդիսանում` ներկայիս Արևմուտքը բացարձակապես կապ չունի այդ արժեքների հետ:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ