Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գիրքն ընտանիքի անդամ է

Գիրքն ընտանիքի անդամ է
26.03.2024 | 21:07

Էսօր փողոցում տեսա աղբարկղի մեջ իրար վրա լցրած գրքեր։ Շատ էին։ Գիրք տեսնելիս միշտ ուզում եմ մոտենալ, տեսնել, թե ինչ գրքեր են, բայց շատ էի շտապում, կողքով անցա-գնացի։

Իսկ գրքերը մնացին ուղեղիս մեջ, մինչև հիմա գլխիցս դուրս չեն գալիս։ Նենց տպավորություն էր, կարծես մրսում էին դրսում, թե ամաչում էին աղբարկղի մեջ՝ չգիտեմ։ Ախր, գիրքն ընտանիքի անդամ է։ Տարիներով ինչ-որ մեկի տանն են եղել, էդ տան գույների, հոտերի մասն են կազմել, իսկ հիմա օտար աչքից թաքցված էդ գույներն ու հոտերն ընդհանուր աղբամանում են։ Կարող է մարդիկ կարդացել են ու իրենց մտքերը թողել են թերթերի արանքում։ Էդ մտքերը հիմա անձրևի տակ թրջվում են։

Աղբարկղի մեջ լցրած գրքերն էլի գիրք են մնում։ Աղբարկղն է փոխվում՝ դառնում է գրադարան։ Մեկ էլ դու ես փոխվում, դառնում ես աղբարկղի բնակիչ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4542

Մեկնաբանություններ