Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Միայն գժականն ե՞ս միացրել

Միայն գժականն ե՞ս միացրել
18.03.2024 | 15:01

Ռուսներն ասում են. «Сила есть-ума не надо»:

Իհարկե, լավ կլինի՝ երկուսն էլ ունենաս, սակայն, եթե խելք չունես, գոնե ուժ պետք է ունենաս: Իսկ եթե ոչ ուժ ունես, առավել ևս՝ խելք, ապա գոնե ձայնդ պետք է կտրես ու գլխիցդ մեծ ղալաթներ չանես:

Իսկ եթե քո բլթոցներից, ոչ կոմպետենտ մեկնաբանություններից, արտահայտություններից այլոց բախտն ու ապագան է կախված, գոնե պատասխանատվության զգացում պետք է ունենաս:

Դա էլ չունես, իհարկե:

Միայն գժականն ե՞ս միացրել:

Մինչև ու՞ր:

Անդու՞նդ, կործանու՞մ:

Հետաքրքիր է, որ նմաններին հենց իրենց բնորոշ էլեկտորատն է ընտրում՝ իրենց խելքին ու իրենց մակարդակին:

Զրոյական ուղեղով:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ