Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Այս տարածաշրջանը գիշատիչների որսատեղի է

Այս տարածաշրջանը գիշատիչների որսատեղի է
06.03.2024 | 15:15

Արևելքը, որի մի մասն է նաև մեր տարածաշրջանը (կամ քաղաքակրթությունների բախման սահմանը), երբեք չի հանդուրժել և չի հանդուրժելու թույլ, անկամ, վախկոտ, հանձնվող տեսակներին։

Այս տարածաշրջանը գիշատիչների որսատեղի է, որտեղ ապրելու համար պետք է առնվազն «ոզնի» լինել ու ծակել, պատռել, լացացնել հարձակվողին:

Իսկ թույլ, ուրիշի վրա հույս դնող, ամբիոնից իրավունք ճոճող տեսակները ոչնչանում են ամբիոնի հետ միասին:

Կամ մենք կլինենք գիշատիչ սանձող, կամ մեզ կհոշոտեն ուրիշ գիշատիչները:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ