ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Օտար կենտրոններում մշակված խոսքային ներշնչումներ

Օտար կենտրոններում մշակված խոսքային ներշնչումներ
17.06.2023 | 22:11

«Խաղաղության օրակարգ», «Խաղաղության պայմանագիր», «բանակցություններում որոշակի առաջընթաց», «տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում», «հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա շուտով բացվելիք ճանապարհներ»...

Ամեն օր Հայաստանի ժողովրդի գլխին կարդացվող այս արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան օտար կենտրոններում մշակված խոսքային ներշնչումներ, այլ կերպ ասած՝ սովորական հիպնոս։

Այդ կեղծ արտահայտությունները կոչված են բժժեցնելու ու քնեցնելու հայերին, բթացնելու նրանց զգոնությունը հենց այն ժամանակ, երբ թշնամին շարունակում է իր հարձակումներն ու եռանդուն կերպով նախապատրաստվում մեծ հարված հասցնելուն։

Մի՛ խաբվեք, հայեր, արտաքին և ներքին իշխանական բարձունքներից ամեն օր արտասանվող թմրեցնող խոսքերին։ Իրականությունը բոլորովին այլ է, և այն նկարագրելու համար պահանջվում են այլ բառեր ու արտահայտություններ, այն է.

Թուրքական ոսոխ

Պաշարված Արցախ

Շարունակվող պատերազմ

ՀՀ տարածքի բռնազավթում

Համաժողովրդական դիմադրություն

Զինված ինքնապաշտպանություն

Հայոց ազատագրություն։

Աստվածն առաջ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ