Այսօր ընդունված է անհատի մեղքը տարրալուծել հանրության մեջ, այլ կերպ՝ մեղավորին արդարացնել, ազգին մեղադրել անցանկալի հակումների համար, որպես հետևություն ընդունելով, որ իբր մեր ազգային բնավորության որոշ գծեր են մեր դարավոր ձախորդությունների հիմնական պատճառները, այլ ոչ թե գիշատիչ սահմանակիցների բռի հավակնությունները մեր ինչքի նկատմամբ:
Ի՞նչ ասեմ, որոշակի տրամաբանություն կա նման եզրակացության մեջ: Մեր տարօրինակ բարությունը, ազնվակենցաղ բարքերը, անհիշաչարությունը ցանկության դեպքում կարել է նաև թուլության հետ շփոթել, բայց շատ կցանկանայի, որ չմոռանայինք՝ անգամ թշնամիները շատ հաճախ հարգանքով են խոսել մեր մասին: Մի դեպքում դա սպիտակ ձիավոր զորականի ասպետական քայլն է, ով, ի շարս այլ ավարի, գերեց նաև թշնամու կանանոցը և արժանապատվորեն այն վերադարձրեց տիրոջը, հարուցելով վերջինիս աննկարագրելի զարմանքն ու հիացմունքի. մի այլ դեպքում՝ թուրք զորավարի անսքող հիացմունքն է հայի՝ տված խոստմանը հավատարիմ մնալու սովորության հանդեպ, մեկ ուրիշ անգամ՝ հային կարծես վարկաբեկող տողերով այն փաստի հաստատումը, որ հայը մարդ չի մորթի երբեք, հատկապես՝ գերուն: Ճիշտ է, կան նաև հայերիս վարկաբեկող ոչ քիչ վկայություններ, որոնք սիրում է շրջանառել թշնամին, բայց դրանք շատ են շինծու:
Իսկ ինչ կա այս առումով մեր դարավոր թշնամու մասին: Ամեն ինչ, որ կապվում է վայրենության, ուխտադրժության, ստորության հետ: Օրինակները անհաշվելի է են, չառանձնացնեմ առանձին դրվագներ, բերեմ միայն մեկ օրինակ, որ օտարի վկայություն չէ, այլ կյանքից վերցված իրական փաստ:
Նախորդ դարի սկզբներին Պոլսի փողոցներից հավաքեցին բոլոր շներին և նավակներով տեղափոխեցին լերկ, անմարդաբանակ մի կղզի: Հազարավոր շներ բաց երկնքի տակ սովից, ծարավից ահավոր կաղկանձով սատկում էի, կամ կատաղած գզում իրար: Ամիսներ տևեց այդ մղձավանջը: Նավապետները սարսափով շրջանցում էին դժոխային կղզու մերձակայքը... Ահա թուրքի իրական դեմքը, ո՛չ հնարովին:
Իսկ մենք մեզ ենք փնովում, որպես անարժան ազգ: Հպարտանանք պիտի մենք մեզնով:
Հայկ Մարտիրոսյան