«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԻ «ՄՌԹՎԻՐ», ՈՐ «ՉՄՌԹՎԵՍ»

ՄԻ «ՄՌԹՎԻՐ», ՈՐ «ՉՄՌԹՎԵՍ»
07.09.2010 | 00:00

Որքան էլ մեզանում առկա է պնդումը, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ընդունած փաստաթղթերը որևէ իրավական հետևանք չունեն, այնուհանդերձ, աժիոտաժը, որը ոտքի վրա է պահում թե՛ հակամարտող կողմերին, թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ին (որի այցը տարածաշրջան հենց ՄԱԿ-ի ԳԱ օրերին հաստատապես հենց այնպես չէր), գալիս է ասելու, որ վիճակն ավելի լուրջ է, քան կարելի է կարծել:
Ընդ որում, որքան ադրբեջանական կողմը ջանք չի խնայում Գլխավոր ասամբլեայից առաջ թե քարոզչական «գետնին» վրա, թե բուն` իրական-դիվերսիոն պատերազմով իրավիճակն իր համար ձեռնտու դարձնելու գործում, նույնքան էլ հայկական կողմն է փորձում քարոզչական և դիվանագիտական ռեսուրսները պահել պատրաստի վիճակում` մեծ պտույտի համար:
Հասկանալի է, եթե Ադրբեջանի «նոն ստոպ» տարբերակով կազմակերպած դիվերսիաների շնորհիվ ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնում հայտնի փաստաթղթին կողմ է քվեարկվում, ապա ինքնին հասկանալի է նաև, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության, ուժի չկիրառման մասին գերտերությունների, ԵԱՀԿ ՄԽ երկրների նախագահների, համանախագահների բազմաձայն արտաբերումները լոկ օդի տատանումներ էին և առ ոչինչ արժեն: Իսկ այդ «ոչինչը» Ադրբեջանի ձեռքում կվերածվի մեծ խաղաքարտի` լուրջ բլիցկրիգ և մեծ դիվերսիաներ կազմակերպելու համար, որին էլ իսկապես կհետևի շղթայական հաջորդ ռեակցիան` Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Իսկ այդ ամենի արդյունքում` Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ թաթախված, Իրաքն արդեն թողնող, Պաղեստինին ու Իսրայելին մի կերպ քով քովի բերած, Ռուսաստանին ահավոր մեծ զիջումներ արած ԱՄՆ-ն ու աշխարհը կհայտնվեն բոլորովին նոր խաղատախտակի առաջ, երբ մի կերպ զսպվող տարածաշրջանում` Իրանի ու Աֆղանստանի հարևանությամբ, նոր կոնֆլիկտ կառաջանա, շունը տիրոջը չի ճանաչի:
Սա է թերևս պատճառը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ արագ, հենց նույն օրերին, երբ սպասվում էր ՄԱԿ-ի ԳԱ նիստը, «տարհանվեցին» դեպ տարածաշրջան ու ոտները դեռ Բաքու չդրած` հայտարարություն ընդունեցին, որ իրենք այնպիսի ինտենսիվությամբ են աշխատում ու աշխատելու ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, որ որևէ մեղու ու որևէ այլ կառույց, նույնիսկ ՄԱԿ-ի բոյի ու քաշի, ղալաթ է արել: Որ իրենք այնպես հզոր (սակայն կրկին մեղավորին չնշելով) և այնքան մեկընդմիշտ են դատապարտում հրադադարի խախտումներն ու մարդկային կորուստները, որ էլ դու` սուս: Որ իրենք գնալու են` ուր ասես. է՛լ Վաշինգտոն, է՛լ նույն Նյու Յորք` «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլուարներում կողմերի հետ աշխատելու»:
«Կուլուարներո՞ւմ»: Ճի՞շտ հասկացանք արդյոք: Ճի՞շտ է արդյոք թարգմանությունը: Ինչո՞ւ հատկապես «կուլուարներում»: Սա արդեն ընդհանրապես հետաքրքիր է:
Բոլոր դեպքերում, երեկ բավականին բարձրաստիճան մեր դիվանագետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ, չի բացառվում, սեպտեմբերի 9-ին սպասվող ՄԱԿ ԳԱ-ում` Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի առնչությամբ, բավականին անսպասելի զարգացումներ տեղի ունենան: Հաջորդ ֆրազը, որ հնարավոր եղավ պոկել մեր դիվանագիտական կորպուսից, հետևյալն էր. ադրբեջանական այս դիվերսիաները հենց այնպես անցնել չեն կարող միջազգային հանրության համար:
Ոնց երևում է, հայկական դիվանագիտական կողմը` «ֆաս-անֆաս, կուլուար-անկուլուար», ցանկանում է ՄԱԿ-ում ևս հետ մղել ադրբեջանական հերթական դիվանագիտական «դիվերսիան»` փորձելով հասնել նախ նրան, որ փաստաթուղթը չհասնի քննարկման փուլ, այլ ցկյանս մնա օրակարգում:
Եվ ապա` եթե այնպես ստացվի, որ այն մտնի օրակարգ` չստանա համապատասխան ձայներ:
Որոշ տեղեկություններով` Ռուսաստանը Հայաստանին ասել է` «ադաբրյամս». կօգնենք այդ հարցում: Այդ է պատճառը, որ Մեդվեդևի կենդանի ներկայությամբ Ադրբեջանը երրորդ անգամ փորձեց դիվերսիա իրականացնել ու... «մռթին» ուտել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ