«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՐՁԱԳԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔ

ԱՐՁԱԳԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔ
14.09.2010 | 00:00

Հոդվածագիրը` քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սարգսյանը, իր վերլուծությունների տեքստերը ռուսերեն է հանձնում խմբագրություն, և ես առիթ ունեմ դրանք թարգմանելու հայերեն։ Եվ հիմա, վերը շարադրված պատասխանի թարգմանությունից հետո, ինքս էլ առարկություն ունեմ։
Ավելի մեծ նպատակ, քան ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումն է, այսօր մեր ժողովրդի համար, թերևս, չկա, քանի որ դրանից է, իրոք, կախված մեր պետության բնականոն զարգացումը, մնացած աշխարհի հետ ազատ հաղորդուղիների ապահովումը, հարևանների հետ խաղաղ գոյակցությունը, ի վերջո` նոր արյունահեղության կանխումը։ Նա, ով ջատագովն է այդ նպատակի իրականացման, չի կարող հարգանք չվայելել, անհնար է նրա նկատմամբ երախտագիտությամբ չլցվել։ Եվ Դուք, հարգելի պարոն Սարգսյան, առաջարկում եք, որպես Մինսկի խմբի լրացուցիչ ռեսուրս, օգտվել Նուրսուլթան Նազարբաևի, Բրոնիսլավ Կոմորովսկու և Ռեջեբ Էրդողանի փորձից։ ՈՒմ-ում, բայց Էրդողանի տարբերակը ցնցող է։ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը զուգընթաց նույնքան օրախնդիր է հայ-թուրքական հաշտությունը, դրա ճանապարհին եղած խոչընդոտների վերացումը, որոնք, սակայն, նվազելու փոխարեն ավելի ու ավելի անհաղթահարելի են դառնում հենց նույն Էրդողանի կառավարության (առաջին հերթին հենց վարչապետի) անզիջում դիրքորոշման պատճառով։ Եվ ինչպե՞ս կարելի է հակամարտության օբյեկտին կարգել հաշտեցման սուբյեկտ։ Նա թող նախ փորձ անի մաքրելու իր նախնիների ձեռքի արյունը, կարողանա քաղաքակիրթ գործչի կերպար ձեռք բերել։ Ինչո՞վ է նա վաստակել Ձեր այսօրինակ վստահությունը։ Անգամ Գյուլ-Էրդողան համեմատության մեջ վերջինս առանձնանում է կոշտությամբ և հի՜ն թուրքական նկրտումների կենսագործման հարցում իր հետևողականությամբ։ Մի՞թե, հարգելի պարոն Սարգսյան, Էրդողանը չէ, որ անգամ միջազգային իրավունքով մերժված խուլ շրջափակման դադարեցումը կապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Կասկածո՞ւմ եք, որ այդ կարգավորումը, նրա պատկերացմամբ, նշանակում է ազատագրված տարածքների առաջնահերթ վերադարձ` ԼՂ-ի վերադարձման հեռահար նպատակադրությամբ։ Քայլ առ քայլ։ Հետևողականորեն։ Ինչպե՞ս կարելի է վստահել մի մարդու, որը մոլեգնությամբ աշխարհընդգրկուն գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար, որն անմիջապես դիվանագիտական դեսանտ է իջեցնում բոլոր այն երկրներում, որտեղ ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսվում։ Ինչպե՞ս կարելի է ապավինել մեկի «հմտությանը», ով ցինիկորեն առկախեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` անհարգալից ծաղրախնդալով հայաստանցի պաշտոնակցի վրա։ Չվիրավորվեցի՞ք։
Եվ ի՜նչ համեմատություն։ Այո, թող լինի Նուրսուլթան Նազարբաևը, Ձեր ասած Մոնղոլիայի նախագահը, բայց այլ է Էրդողանի հանգամանքը։ Թուրքիայի հանգամանքը։ Չէ, ես հավերժական թշնամության կողմնակից չեմ, քավ լիցի, բայց չե՞ք տեսնում, որ Էրդողանն ամեն ինչ անում է իր երկիրը միջնորդ դարձնելու համար` նույն հեռահար նպատակով։ Եվ, բարեբախտաբար, կանխվում է։ Ի՞նչ է, էլ ոչ ոք դրա «կարևորությունը» չի՞ հասկանում, բացի Ձեզնից, պարոն Սարգսյան։ Կարծում եմ` Դուք Ձեր տեսակետի հրապարակմամբ լավ էլ ջուր եք լցնում համաթուրքականության ջրաղացին։ (Թեև, ճիշտ է, ժամանակները շատ են փոխվել և հիմա ավելի մոդայիկ է «ինտեգրացիա» տերմինը, բայց գենետիկան հզո՜ր գիտություն է, և Թուրքիայի այսօրվա «ժողովրդավար» ու «հումանիստ», համարյա եվրոպացի ղեկավարը, անմաքուր արյան կանչով, չի կարող մոռանալ իր ազգային իղձի ճանապարհին «ցցված» հողակտորի արած վատությունը)։ Եվ դա աննկատ չի մնա մեր հարավարևմտյան հարևանների (չունենայինք) կողմից։ Հաստա՛տ կգնահատվի։ Եվ սա, այս մեկը, այն դեպքը չէ, որ ասվի, թե ամեն մարդ իր կարծիքն ունենալու և արտահայտելու իրավունք ունի։ Սա վտանգավոր է։ Շատ է վտանգավոր։ Չե՞ք տեսնում, ինչ է կատարվում Եվրոպայում. Գերմանիան գլուխը կորցրել է. թուրքերը «խաղաղ» էքսպանսիա են ծավալել այդ երկրում, և դա արդեն շատ մտահոգիչ է։ Նույն մտահոգությամբ անհանգստացած են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում։ Ի՞նչ է, միայն Դո՞ւք եք ճիշտն ու հումանիստ-ժողովրդավարը, հարգելի պարոն Սարգսյան։ Փորձեք Ձեր հայացքներում այդչափ ուղղագիծ չլինել, փորձեք փոքր-ինչ հեռուն տեսնել, փոքր-ինչ` ընդգրկուն։
Բոլորս ենք ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունենա։ Բայց ո՜չ Թուրքիայի պատկերացրածով, բայց ո՜չ Թուրքիայի մասնակցությամբ։ Թուրքիայի վարչապետը միայն ի՛ր պետության, միայն ի՛ր ժողովրդի «պատմությունն է գրում», և դա, ինչպես միշտ, պիտի լինի ուրի՛շ պետությունների, ուրի՛շ ժողովուրդների հաշվին, ու մեր, իհարկե, առաջին հերթին։ Նա չի ուզում «պատմություն դառնալ», նա ուզում է պատմություն դարձնել...
Եվ վերջում. պարոն Սարգսյան, առիթ ունեցե՞լ եք թերթելու Կարլ Մարքսի (հո չե՞ք առարկում, որ մեծ մտածող է) երկերի լիակատար ժողովածուի (ռուսերեն) 10-րդ հատորը։ Նրա հրապարակախոսական հոդվածներն են։ Հրաշալի հոդվածներ կան գրված, եթե հիշողությունս չի դավաճանում, «Վաշինգտոն պոստի» պատվերով։ Ռուս-թուրքական պատերազմի մասին թուրքերին հատկապես բնորոշող անզուգական հոդվածներ են։ Այսօր էլ Թուրքիայի նկրտումներում գրեթե ոչինչ չի փոխվել։ Բա Եվրոպան հո հիմար չէ՞։ Թուրքը մնում է թուրք, որ շատ ժողովուրդների բառապաշարում հոմանիշ է հայհոյանքի, ու նրա հետ պետք է առավելագույնս զգույշ լինել։ Սրանք համարյա Մարքսի խոսքերն են։
Իսկ մնացած ձևակերպումներում Ձեզ հետ համաձայնել գուցեև կարելի է։
Հարգանոք` Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ