Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Աղանդավորներն ու ԼԳՏԲ-ականները՝ ՔՊ-ի հիմնական ընտրազանգված

Աղանդավորներն ու ԼԳՏԲ-ականները՝ ՔՊ-ի հիմնական ընտրազանգված
03.04.2024 | 19:00

Հայաստանի բնակչության 10 տոկոսը՝ մոտ 280 հազար մարդ, կրոնական տարբեր հոսանքների՝ «Եհովայի վկաների», «Կյանքի խոսքի» և այլ աղանդների հետևորդ է։ Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, բնակչության 4-6 տոկոսը ԼԳՏԲ անդամ է: Կրոնական հոսանքների ու ԼԳՏԲ անդամների մեծամասնությունը ՔՊ-ական իշխանության ընտրող է, ՔՊ-ի բացասական վերաբերմունքը կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հանրահայտ է: Ներկայիս իշխանությունը սեռափոխ, Բելգիայի քաղաքացի Մելի մասին ֆիլմ նկարելու համար պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացրել,ՔՊ իշխանության օրոք ԼԳՏԲ համայնքում հայտնի Կարաբինան ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել։ ՔՊ-ական իշխանությանն է ընտրելու պետական և իրավապահ համակարգի պաշտոնյաների մեծ մասը, բանակի հրամանատարությունը, ՔՊ-ական համայնքապետ ունեցող համայնքապետարանների աշխատողների մեծ մասը, օլիգարխները՝ իրենց աշխատողներով, միջին ու մեծ խանութների, ռեստորանների տերերը, գրանտակերները, կոռումպացվածները, քաղաքական տհասները, անմեղսունակության կարգավիճակ չունեցող հոգեկան հիվանդները։ Անկախ այն բանից՝ Նիկոլ Փաշինյանը 4, թե 8 գյուղերի տարածքներ կտա Ադրբեջանին կամ, օրինակ, Սևանա լճի 50 տոկոսը կհանձնի Ադրբեջանին, խորհրդարանական ընտրություններով անհնար է իշխանափոխությունը։ մանավանդ, որ ՔՊ-ի հիմնական մրցակիցը «նախկիններն» են։ Անկախ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել։ Փողոցով իշխանության եկածները փողոցով պիտի հեռանան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ