Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Անգլոսաքսերը հանուն իրենց «վեհ» գաղափարի մարմնավաճառ տրանսգենդերին էլ կույս կհռչակեն

Անգլոսաքսերը հանուն իրենց «վեհ» գաղափարի մարմնավաճառ տրանսգենդերին էլ կույս կհռչակեն
10.11.2023 | 09:04

Հայ գողականները, ընդհանրապես հետխորհրդային տարածքի բոլոր գողերը, գողականները և «ճշտով» ապրող քաղաքացիները շատ բան ունեն սովորելու գերմանական նացիստներից, մասնավորապես, Գերման Գյորինգից: Այդ անձնավորությունը 85 տարի առաջ այս օրերին այնպիսի մի սխրանք գործեց, որը պետք է ոսկե տառերով գրվի գողականի բոլոր իրավական ակտերում, դասավանդվի հատուկ հաստատություններում: Փորձեմ ներկայացնել Գերման Գյորինգի արածի վեհությունն ու մեծությունը գողականի և համայն մարդկության համար, որը, ցավոք, առ այսօր չի հռչակել Գյորինգին որպես բոլոր ժամանակների ամենակատարյալ և ամենահզոր գողական: Դե ինչ, փորձեմ ներկայացնել եղելությունը:

ՈՒղիղ 85 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, Ադոլֆ Ալոիզովիչ Հիտլերը կազմակերպեց հրեաների ջարդ, որը պատմության մեջ մնաց որպես «բյուրեղյա գիշեր»: Այդ ջարդը նվիրված էր Մարտին Լյութերի հոբելյանին, որը Ադոլֆ Ալոիզովիչի սիրած պատմական պերսոնաժներից էր շնորհիվ իր հակասեմականության և հայտնի հոդվածի՝ «Հրեաների և ստի մասին»: Իսկ որ ջարդը գոնե ինչ-որ մի հիմնավորում ունենա, 1938-ի նոյեմբերի 7-ին Ալոիզովիչը Փարիզում կազմակերպեց գերմանացի դիվանագետի սպանություն հրեայի ձեռքով, որը Գեբելսը որակեց որպես հարձակում Գերմանիայի և անձամբ ֆյուրերի վրա: Մի խոսքով, հիմնավորումը կար, մնում էր գործել:

ՍԱ-ի և ՍՍ-ի և ֆիզիկական անձանց ձեռամբ ջարդվեց և այրվեց հրեաներին պատկանող 7000 ձեռնարկություն և անշարժ գույքի միավոր՝ ոստիկանության թողտվությամբ: Նշեմ, որ ՍԱ-ն և ՍՍ-ը պետական կազմակերպություններ չէին՝ նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ստորաբաժանումներ էին, ՍԱ-ն գրոհային ջոկատների կազմակերպություն էր, ՍՍ-ը ավելի լայն գործառույթներ ուներ: ՍՍ-ի մեջ մտնում էր ՍԴ-ն, որի մեջ, իր հերթին, մտնում էր անվտանգության կայսրական գլխավոր վարչությունը (Կալտենբրուներին հիշու՞մ եք հայտնի ֆիլմից, ինքն էր պետը այդ վարչության), որն էլ իր մեջ պարունակում էր գեստապոն (Մյուլեր), հետախուզությունը (Շելենբերգ), այլ մարդակեր մարմիններ: Այսինքն, ՍՍ-ը Գերմանիայում անում էր այն, ինչ այսօր անում են բանդերական ՈՒկրաինայում նացբատերը («Ազով», «Այդար» և այլն), որոնք կատարում են գրեթե նույն գործառույթները, ասենք, Օդեսայի սպանդը 2014-ի մայիսի

2-ին, որի ընթացքում 46 մարդ այրվեց, այսինքն՝ մի գործ, որը պետական կառույցը չի կարող կատարել, բայց կարող է աջակցել կամ աչք փակել:

Ինչևէ, ջարդից հետո սկսեցին հրեաներին հասցված վնասը հաշվել ու գնահատել և կանգ առան 25 միլիոնի վրա: Հետո պահանջեցին, որ հրեաները վճարեն այդ գումարը պետբյուջե: Այսինքն, վերացնում են մարդկանց ունեցվածքը, հետո ասում, թե դուք մեզ փող եք պարտք, մեր կողմից ձեզ հասցված վնասի գումարը դուք պետք է մեզ վճարեք: Իսկ հետո, երբ Գերման Գյորինգին զեկուցում են հաշվարկի մասին, նա մեծահոգաբար այդ գումարը բարձրացնում է 40 անգամ՝ տուժած հրեաներից պահանջելով մեկ միլիարդ մարկ, մի ահռելի գումար: Եվ Գյորինգը ստացավ այդ գումարը:

Դե, հիմա համեմատեք Գյորինգի կատարած возврат-ը մեր գողականների արածի հետ, որոնք մեծ դժվարությամբ են հետ բերում անգամ տուժած քաղաքացիների մայր գումարը: Իսկ Գյորինգը ոչ թե մայր գումար, այլ դրա քառասունապատիկը возврат արեց՝ այն դեպքում, երբ հրեաները պատշաճ «տվող» չէին կարող համարվել, նրանք, ընդհակառակը, ստացող պիտի ճանաչվեին: Բայց Գյորինգը հասարակ տղա չէր, պահանջեց՝ և ստացավ իր միլիարդը:

Մի խոսքով, սովորելու և ընդօրինակելու բան էր Գերման Գյորինգի возврат-ը, շահագրգռված կողմերը թող սովորեն և նույնը անեն:

Իսկ այս պատմության ամենածիծաղելի, ամենազավեշտալի և հատկանշական պահն այն էր, որ 1938-ի վերջին, շնորհիվ բյուրեղյա գիշերվա, Ավստրիայի անշլյուզի, Չեխոսլովակիայի հոշոտման, հակասեմական մի շարք խայտառակագույն օրենքների, Ադոլֆ Ալոիզովիչ Հիտլերը Միացյալ Նահանգներում ճանաչվեց տարվա մարդ Time հանդեսի կողմից՝ դեմոկրատիայի մեջ հսկայական ավանդի համար: Համաձայնենք, որ Ամերիկան միշտ նույնն է և երբեք չի փոխվում, այսօր էլ Զելենսկին է նրանց համար դեմոկրատ, որովհետև ռուսների հետ է կռվում, ջհանդամ, թե քաղաքացիական բնակչության սպանդ չի իրականացնում իր ՍՍ-ի՝ նացբատերի ուժերով: Այն ժամանակ էլ Հիտլերին էին պատրաստում ռուսների հետ կռվելու, իսկ դա այն վեհ առաքելությունն է անգլոսաքսերի համար, որ հանուն դրա մարմնավաճառ տրանսգենդերին էլ կույս կհռչակեն: Բա…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ