ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Չարի վերջը

Չարի վերջը
25.09.2023 | 08:36

Կարծում եմ` ազգակործան պատուհասի հեռացումը օրերի հարց է։

Ինչպիսի տարբերակներ կան։

1.Առանց հրաժարական ներկայացնելու, նա փախնում է Հայաստանից և ընտանիքի հետ ապաստան գտնում արևմտյան որևէ երկրում ։

Այդ ժամանակ ազգային ժողովի ուսապարկերը փորձելու են

Ինչ-որ մի ուսապարկի ընտրել վարչապետ։

Հավանաբար կփորձեն ընտրել միրզոև արաբաթին, օգտագործելով նրա ու Փաշիկի միջև իբրև թե եղած կեղծ հակադրումը։

2.փաշիկի դե նյուրե հրաժարականի դեպքում, ուսապարկերը կփորձեն ձգձգել ԱԺ աշխատանքները, կանեն ամեն ստորություն գործող օրենքների տրված հնարավորությունների սահմաններում։ Նպատակը լինելու է մեկը` ձգձգել, փորձել գտնել օժանդակություն, խուսափել սպասվող պատժից։

3.Ներկայացված երկու տարբերակներում կա հանգուցալուծման երկու տարբերակ։

Աժ նախատեսվող նիստի ժամանակ մասնակից ուսապարկերի հետ շահագրգիռ ներգործություն, դրա համար օգտագործելով ժողովրդական համոզման եղանակները։ Սակայն այդ ժամանակ առաջանալու է մեկ հարց։ Ո»վ է լինելու ՀՀ վարչապետ և ունի՞ այդ անձը ազգային կոմիտեի մասնակիցների համաձայնությունը։

Ինչպիսի լուծում է պետք ակնկալել:Անկասկած ուսապարկերը կփորձեն նաև լուծարել ԱԺ-ն և գնալ նոր ընտրությունների, կրկնելով 2021-ի ընտրությունների մոդելը։

Դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։

Կարծում եմ` միակ լուծումն իշխանությունը ազգային կոմիտեին հասցեագրելն է, որը մեկ տարի անց կանցկացնի համապետական ընտրություններ։

Այդ ընթացքում ՔՊ կուսակցությունը պետք է կասեցվի, ճանաչվի օրենքից դուրս և արգելվի նրա մասնակցությունը ցանկացած ընտրությունների։

Իհարկե կան, կլինեն օրենսդրական որոշ բացեր, բայց անհրաժեշտ է հիշել և կատարել անցնցում իշխանահանձնում, գտնելով դրա համար լուծումներ։

Ամբողջ իշխանությունը ազգային կոմիտեին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ

որ իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am