ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գնացողի հետևից կամ լավը, կամ ոչինչ

Գնացողի հետևից կամ լավը, կամ ոչինչ
01.09.2023 | 09:30

Արցախի նախագահը հրաժարական է ներկայացրել։ Ինչպես ասում են, գնացողի հետևից կամ լավը, կամ ոչինչ, այլ միայն ճշմարտությունը։

Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմող երկրի պայմաններում ի սկզբանե լիդեր-առևտրականի կոմֆորմիստ տեսակի ընտրությունը սխալ որոշում էր։

Սխալ որոշում էր, նախ և առաջ, Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի, հետո նոր միայն ժողովրդի կողմից։

Ցավոք, անցյալը հետ չես բերի, բայց ապագան փոխելու հարցում պարտավոր ես քայլեր ձեռնարկել։

XXI դարին բնորոշ սիմվոլների այս պատերազմում հուսով եմ, որ Արցախի ժողովրդի ներկայացուցչական միակ բարձրագույն մարմինը հենց սեպտեմբերի 2-ին կընտրի Հայոց հինավուրց հողի` Արցախ աշխարհի պետականության դարավոր ավանդույթները շարունակելու անխախտ կամքով տոգորված Արցախի հավերժ հայկական Հանրապետության նոր ղեկավարին։

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ