«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մահարշավ

Մահարշավ
28.08.2023 | 21:00

2020 թվականի մարտին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, երբ տվյալ պահին արձանագրվել էր COVID-19-ի ընդամենը երկու դեպք։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց պարետ` անսահմանափակ լիազորություններով` հիվանդության տարածումը կանխելու և մարդկանց բուժելու նպատակով։

Վերջնարդյունքում այդ հիվանդության զոհ դարձան հազարավոր մարդիկ։

Հետաքրքիր է, այդ զոհերի հարազատների մեջ կգտնվի՞ գեթ մեկ մարդ, ով կողմ կքվեարկի իրենց հարազատի մահվան պատճառը հանդիսացող մարդկանց օգտին, ովքեր, պարզվում է նաև հսկայական գումարներ են յուրացրել այդ ընթացքում։

7000 դրամ իրական արժեք ունեցող COVID-19 թեստերի համար 35000 դրամ վճարած տասնյակ հազարավոր մարդկանց մեջ կգտնվի՞ գեթ մեկ մարդ, ով կքվեարկի իրեն թալանած մարդկանց օգտին։

40 դրամ արժեք ունեցող դիմակների համար 700 դրամ վճարած, իսկ անհիմն սահմանափակումների պարագայում դրանք չկրելու համար 10 000 դրամով տուգանված տասնյակ հազարավոր մարդկանց մեջ կգտնվի՞ գեթ մեկ մարդ, ով կքվեարկի իրեն անհարկի և անարդյունք զրկանքների ենթարկած մարդկանց օգտին։

44-օրյա պատերազմի ընթացքում Տիգրան Ավինյանը, անհասկանալի կարգավիճակում և կասկածելի առաքելությամբ մեկնել է Արցախ, գտնվել Պաշտպանության Բանակի հրամանամանատարաշտային կետում, որտեղ գտնվելու իրավունք չուներ։

Հետևանքը եղել է հայրենիքի կործանումն ու հազարավոր երիտասարդների մահը։ Հայրենասիրություն և ինքնասիրություն ունեցող մարդկանց, ինչպես նաև զոհված և վիրավորում ստացած հարազատների մեջ կգտնվի՞ գեթ մեկ մարդ, ով կքվեարկի հայրենիքի գողերի և մահաբեր պատուհասների օգտին։

Եթե գտնվի այդ մեկ մարդը, ուրեմն նա մասնակից է նոր մահաբեր արշավին, մեղսակից ու հանցակից է հայրենիքի գողերին ու դավաճան սրիկաներին։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ