Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Թող քամին ծափ տա, դուք էլ պարեք վերվերի…

Թող քամին ծափ տա, դուք էլ պարեք վերվերի…
18.08.2023 | 21:16

Ի՞նչ հետևանք է ունենալու ՄԱԿ-ի ԱԽ նիստը:

Նույն ԱԽ օրակարգ է բերվելու նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 7-րդ կետի ՝ «Ներքին տեղահանվածները և փախաստականները վերադադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո» քննարկումը:

ՈՒ որոշվելու է ՝ այդ կետի կատարումը անհնար է, քանի դեռ չի իրականացվել Եռակողմ հայտարարության մեջ, ՀՀ կողմից 4-րդ կետի առաջին նախադասությամբ ստանձնած պարտավորությունը:

Այն է ՝ ՌԴ խաղաղապահ զինակազմը տեղակայվում է հայկական ԶՈՒ դուրս բերմանը զուգահեռ:

Եվ 7-րդ կետի կատարումը ապահովելու նպատակով,

ՄԱԿ ԱԽ-ն Ադրբեջանին կտրամադրի լեգիտիմ իրավունք , 4-րդ կետով առաջացած խոչընդոտը վերացնել:

30-31 տարի ձեզ ասում են՝ Ղարաբաղի հարցում մեր գլխավոր թշնամին միջազգային հանրությունն է, իսկ դուք՝ ճապոնիայի ներկայացուցիչը շատ քաղցր ելույթ ունեցավ, խոշիս եկավ , ֆրանսիո ներկայացուցիչն ալ

շատ աղվոր խոսեցավ ...

Դե ի՛նչ, հիմա էլ թող քամին ծափ տա, դուք էլ պարեք վերվերի...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ