14.04.2020|
00:10
Ոչ, ոչ և նորից ոչ՝ չեմ ուզում հիշեցնել լավատեսի ու հոռետեսի անեկդոտը, որ երբ հոռետեսն ասում էր՝ վերջ, սրանից վատ չի կարող լինել, լավատեսն առարկում էր՝ իհարկե կարող է ու կլինի: Ես չեմ հիշեցնում: Կյանքն է հիշեցնում: Կորոնակյանքը: Վարակվածների 1000-ն անցանք, մահերի 10-ն անցանք: Գնում ենք առաջ: ՈՒ՞ր: