ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հարգելի ընկերնե՛ր, մի տարածեք նիկոլականների անասունությունները

Հարգելի ընկերնե՛ր, մի տարածեք նիկոլականների անասունությունները
10.03.2024 | 12:25

Նիկոլ Անհողին սպասարկող ֆեյքաբուծարանը և ժեխերը կապիտուլյանտների իշխանությունն ամեն գնով պահելու համար կրկին պառակտում են Հայությանը՝ ատելություն սերմանելով մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, թե բա Լևոնն ասել է, որ արցախցիները պետք է կառավարեն Հայաստանը:

Նախ, պարզից էլ պարզ է, որ առանց հղման այսօրակ հրապարակումներն արդեն ապացուցում են, որ Լևոնի անունից գրված այս տեքստը կեղծիք է:

Նույն ձեռագիրն է, ինչ Նիկոլին սպասարկող պիղծերի կողմից հրապարակված բարերար Քըրք Քըրքորյանի անունից Քոչարյանին հղված նամակ կոչեցյալը, որը ժամանակին տարածում էին նաև իմ բազմաթիվ ընկերները և չնայած, որ Քըրքորյանին մոտ անձինք, օրինակ՝ Հարութ Սասունյանը հայտնել էր, որ այդ ամենը կեղծիք է, բայց միևնույն է այն տարածում էին:

Երկրորդը՝ այս ամենի հեղինակի գլխավոր նպատակը հայության պառակտումն է:

Համոզված եղեք, եթե անհրաժեշտ լինի, այս ամենի հեղինակները ատելություն կսերմանեն նաև շիրակցիների, լոռեցիների ու բոլորի նկատմամբ, միյան թե իրենց թայֆան մնա իշխանության:

Հարգելի ընկերնե՛ր, մի տարածեք նիկոլականների այս անասունություններն ու ակամայից մի դարձեք այդ ամենի տարածողը:

Ի դեպ, Լևոնին չեմ ճանաչում ու բնավ նրան պաշտպանելու որևէ պատճառ չունենմ:

Պաշտպանում եմ ինձ ու մեզ այստեսակ հակահայ անասունություններից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ