Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նոր ի­րա­վի­ճակ

Նոր ի­րա­վի­ճակ
14.07.2020 | 12:34

Տա­վու­շում տե­ղի ու­նե­ցա­ծը «նա­խեր­գանք է» մեծ գոր­ծըն­թաց­նե­րից ա­ռաջ. ե­րակ էր ստուգ­վում, Օ­վեր­տո­նի պա­տու­հան բաց­վում` Ա­յա Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կիթ դարձ­նե­լու ֆո­նին, պան­թուր­քիս­տա­կան ծրա­գի­րը մեկ­նար­կե­լու ա­ռի­թով:


Սկիզ­բը ի­րենց վախ­ճա­նը ե­ղավ. հայ­կա­կան բա­նա­կը, ո­րը նոր իշ­խա­նու­թյու­նը դեռ չի հասց­րել ամ­բող­ջո­վին «հո­շո­տել», կր­կին իր բար­ձուն­քում էր, կր­կին ա­պա­ցու­ցեց` ա­մե­նա­կա­յա­ցած կա­ռույցն է, որ հայտ­նի չա­փա­բա­նու­թյան հան­գույն, ոտ­քը դնում է իր ոտ­նա­տե­ղում, մեծ ի­մաս­տու­թյան հան­գույն` քո ոտ­նա­տե­ղը քեզ եմ տա­լու` ա­սել է Աստ­ված Մես­րո­պին:
Այ­նու­հան­դերձ, հաս­կա­նանք` ինչ հեր­թա­կան փուլ էր դա` ա­ռանց այն էլ մեծ մար­տահ­րա­վեր­նե­րի, կո­րո­նա­վի­րու­սի և ան­կա­րող իշ­խա­նու­թյուն­նե­րի բե­ռան տակ հայ­տն­ված Հա­յոց տան հա­մար:


ա. Եվս մեկ ան­գամ շեշ­տենք. կա ան­մեկ­նե­լի նե­րուժ, ո­րը հա­յոց բա­նա­կին ու­ղեկ­ցում է ա­մե­նուր` թե՛ Ար­ցա­խում, թե՛ Հա­յաս­տա­նում, ու դա տղեր­քի ա­րյունն է. իսկ մենք գի­տենք, որ Կա­յե­նի թա­փած Ա­բե­լի ա­րյու­նը մինչ այժմ խո­սում է` խո­սեց­նե­լով նաև մեր զոհ­ված տղեր­քի ա­րյան կան­չը: ՈՒ այդ­պես միշտ է լի­նե­լու, և մենք դա­վա­նում ենք` ՍԱ:
բ. ՍԱ է միակ պատ­ճա­ռը, որ լուռ են այդ ա­րյան հետ կապ չու­նե­ցող, որ­քան էլ ցա­վա­լի` օր­վա իշ­խող­նե­րը, ո­րոնք դեռ ամ­բող­ջա­կան չէին ըմ­բոշխ­նել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ ի­րենց հա­լա­ծան­քի կա­յե­նյան թուր­մը, ու երբ սահ­մա­նին մեր զին­վոր­նե­րը կե­նաց-մա­հու պայ­քա­րի էին, օր­վա իշ­խո­ղի է­ջում ման­կա­կան պա­րի գո­վազդ էր….
Ան­մեղ­սու­նա­կու­թյան այն չա­փա­բա­ժի­նը, ո­րով աչ­քի ըն­կան օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը, ուղ­ղա­կի ա­հա­վոր ան­հա­մա­չափ էր` մեր տղեր­քի, բա­նա­կի տված մար­տի հետ: Օր­վա իշ­խո­ղը, որն ա­մեն ան­հար­կի ա­ռի­թով ցց­վում և եր­կի­րը լց­նում է խոր ա­նի­մաս­տու­թյուն­նե­րով, չկար: ՈՒ սա այն դեպքն էր, ո­րի մա­սին աս­վում է` չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի. հայ­տն­վեր «ուի­քեն­դի» թեժ պա­հին, որ ի՞նչ ա­սեր, ջար­դե՞ր մար­տն­չող տղեր­քի, նրանց թի­կունք կանգ­նած ժո­ղովր­դի ո­գին հեր­թա­կան ան­գամ։ Չնա­յած հասց­րեց դա ա­նել հա­ջորդ ա­ռա­վո­տյան, տե­ղե­կաց­նե­լով աշ­խար­հին ու բազ­մա­չար­չար հայ հան­րու­թյա­նը, որ իր կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծըն­կեր Ա­լիևի «ՈՒա­զը» ոնց որ «շշկռ­վել» էր, հե­տո էլ կիրթ Ադր­բե­ջա­նը կրա­կում էր, որ «ՈՒա­զը» հետ տա­ներ….
Դու՛ ա­սա­ցիր: Քո ա­սե­լուց հե­տո հա­յոց օ­րա­կար­գի միակ խն­դի­րը պետք է լի­նի քո ան­հա­պաղ հե­ռա­ցու­մը, ո­րով­հետև, Աստ­ված մի ա­րաս­ցե, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դու դառ­նում ես… գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար. ինչն այս բո­լոր պատ­մու­թյուն­ներ­ի մեջ ա­մե­նա­ցա­վոտ, ե­թե չա­սենք` ող­բեր­գա­կան, դր­վագն է:
գ. Հայ­րե­նի ԱԳՆ-ն մի քա­նի ժամ ու­շա­ցու­մով ար­ձա­գան­քեց պա­տե­րազ­մի շունչ ու­նե­ցող մի­ջա­դե­պին, երբ պետք էր մեծ դիա­պա­զո­նով, բո­լոր հնա­րա­վոր խո­ղո­վակ­նե­րի ներգ­րավ­մամբ աղ­մուկ բարձ­րաց­նել, տա­րա­ծել ողջ աշ­խար­հի լրատ­վա­մի­ջոց­նե­րով խոց­ված, վառ­ված «ՈՒա­զը» ցույց տա­լու հա­մար Ադր­բե­ջա­նի ա­հա­բեկ­չա­կան, ռազ­մա­տենչ կեր­պա­րը։ Բայց քա­նի որ սույն հա­ջոր­դա­կան ան­մեղ­սու­նակ­նե­րը բա­նակ­ցա­յին սե­ղա­նից մեկ «թա­փով» վե­րաց­րին Սանկտ-Պե­տեր­բուր­գի, Վիեն­նա­յի, Ժնևի` տե­ղո­րո­շիչ լո­կա­ցիա­յի ան­չափ կարևոր, կեն­սա­կան պայ­մա­վոր­վա­ծու­թյու­նը, ին­չու՞ դեմ գնա­յին Ա­լիևին` Ադր­բե­ջա­նին, Թուր­քիա­յին:
դ. Մի շատ հե­տաքր­քիր դիպ­ված տե­ղի ու­նե­ցավ այդ ըն­թաց­քում. մինչ «գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը» չկար, բա­ցա­կա էր. ա­մեն ինչ իր մեջ «նե­րա­ռող» Մա­կունց Լ-ն ուշ գի­շե­րով հայ­տա­րա­րեց, որ այ­սու­հետ նաև ՀԱՊԿ-ն է իր մեջ` որ­պես «ֆրակ­ցիա»:
Այս­տեղ խոր դա­դար է պետք` հաս­կա­նա­լու, բո­լոր դեպ­քե­րում ու՞մ ա­նու­նից է խո­սում Մա­կուն­ցը և, որ ա­մե­նա­կարևորն է, ին­չու՞: Ար­դյո՞ք նույ­նա­կան «նա­խեր­գանք» է նաև ՀԱՊԿ-ի հար­ցում, և այս­տեղ ևս ե­րակ են ստու­գում` բո­լոր ա­ռում­նե­րով: Ի՞նչ կլի­նի, ե­թե իս­կա­պես լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ սկս­վի:

Իսկ որ կարևորն է` ին­չու՞ հատ­կա­պես հա­յաս­տա­նյան սահ­մա­նին և ոչ ար­ցա­խյան: Որ­պես­զի ՀԱՊԿ-ը «խառն­վի՞», ա­ռար­կա­յա­կան խո­սակ­ցու­թյու­նը մտ­նի «կա­ռու­ցո­ղա­կան» փու՞լ` Թուր­քիա­յի ու Ռու­սաս­տա­նի միջև:
Գո­նե մինչ այս պա­հը ՀԱՊԿ-ը որևէ դիր­քո­րո­շում չի հայտ­նել: Հայտ­նե­լուց էլ, հաս­կա­նա­լի է, այն դի­վա­նա­գի­տա­կան կլի­նի. չնա­յած` սպա­սենք:
Այս­պի­սով` Հա­յաս­տա­նը դե­ֆակ­տո մտավ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր ի­րա­վի­ճա­կի մեջ. ա­ռայժմ` Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նի, հե­տա­գա­յում բուն և ի­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տես­քով:
Պետք է պատ­րաստ լի­նել ցան­կա­ցած սցե­նա­րի:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 7260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ