Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.06.2013| 00:33
    Մեկ բան խնդրեցի Տիրոջից, և սա՛ է խնդրանքս. կյանքիս բոլոր օրերին Տիրոջ տան մեջ բնակվել, ըմբոշխնել Տիրոջ վայելչությունը և Նրան պաշտել Իր տաճարի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.06.2013| 00:30
    Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։
  • «Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար»

    «Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար»

    18.06.2013| 11:26
    Այս կյանքում կան երկու արգելող պատճառներ, որոնք, իբրև գլորելու պատրաստ քարեր, կանգնած են մեր ոտքերի առջև: Դրանցից առաջինը մարմինն է, իսկ երկրորդը` աշխարհը: ՈՒրեմն եկեք քննարկենք խնդիրը, որպեսզի պարզենք` հիշատակվածները հավիտենական մի կյանք արժե՞ն, որոնց համար ներկա կյանքը մեր ձեռքից բաց թողնելու փորձության մեջ ենք, կամ թե սրանք կորցնելը հավիտենական կորստից ավելի՞ ծանր է:
  • «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն`  չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

    «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն` չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

    18.06.2013| 11:08
    Հայտնի է, որ «Նարեկ»-ը օժտված է բուժիչ հատկություններով: Նրա ընթերցանությունը բարերար է ազդում ոչ միայն հայի, այլև այլազգի հիվանդների վրա, որոնք նարեկաբուժության արդյունքում ապաքինվում են: Այսինքն, կարևորը ոչ միայն Նարեկացու «Մատյան»-ի բառերի իմաստն է, այլև նրանում ամփոփված տիեզերական տեղեկույթը, որը շրջապատին է փոխանցվում ընթերցանության ժամանակ առաջացող ձայնային տատանումների` վիբրացիաների ձևով:
  • Շնորհակալության աղոթք

    Շնորհակալության աղոթք

    18.06.2013| 00:24
    Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.06.2013| 00:24
    Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում. «Արդարև, Տերը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրա չարիք չի գա»։
  • «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն`  չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

    «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն` չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

    14.06.2013| 11:20
    Պարզվել է, որ խոսքի ուժով կարելի է փոխել մարդու ժառանգական կոդը, քանի որ ԴՆԹ-ի ալիքային կառուցվածքը զգայուն է խոսքի նուրբ էներգիայի նկատմամբ: Կենսաբանության դպրոցական ծրագրից հայտնի է, որ բոլոր օրգանիզմների ժառանգական տեղեկատվությունը ծածկագրված է ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթվի) մոլեկուլում: Վերջինս բարդ կառուցվածք ունեցող քիմիական միացություն է, մտնում է քրոմոսոմների կառուցվածքի մեջ, որոնք տեղակայված են բոլոր օրգանիզմների (բույսերի, կենդանիների, մարդու) բոլոր բջիջների կորիզներում: Յուրաքանչյուր տեսակի օրգանիզմ ունի որոշակի թվով քրոմոսոմներ:
  • Վաղը սուրբ Էջմիածնից Գրիգոր Լուսավորչի մասունքը հանդիսավորապես կտարվի Խոր վիրապի վանք

    Վաղը սուրբ Էջմիածնից Գրիգոր Լուսավորչի մասունքը հանդիսավորապես կտարվի Խոր վիրապի վանք

    14.06.2013| 11:15
    Ըստ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնացույցի, Գրիգոր Լուսավորչին նվիրված մի քանի տոն կա, որոնցից մեկն էլ պիտի նշվի այս շաբաթ օրը: Ինչո՞վ է յուրահատուկ այս տոնը. հենց թեկուզ նրանով, որ այլևս ուրիշ նման տոն չունենք, որով նշենք որևէ սրբի նշխարների գյուտը: Ըստ մեր եկեղեցու ծիսական բառարանի` «նշխար» նշանակում է սուրբ Հաղորդության համար պատրաստվող ալյուրից պատրաստված հացի տեսակ, բայց երբեմն էլ այն օգտագործում են նաև «մասունք» բառի, այսինքն` սուրբ անձանց ոսկորների փոքրիկ մասերի խորհրդով:
  • «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի  արքայությունը մոտեցել է...» (Մատթ. 3:2)

    «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է...» (Մատթ. 3:2)

    14.06.2013| 11:13
    Հետաքրքիր է` մենք կարո՞ղ ենք պատասխանել հետևյալ հարցին. «Աստծու համար ո՞րն է ամենից թանկագին բանը»։ Վստահ եմ, որ ամեն մեկն էլ իր կարծիքն ունի այս հարցի վերաբերյալ. ոմանք, օրինակ, կասեն` զոհողությունը, ուրիշները` սերը, հավատը, անձնազոհությունը, հայրենասիրությունը կամ եկեղեցասիրությունը և այլն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.06.2013| 00:20
    Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պտուկի մեջ եփելու համար։