Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.07.2013| 12:05
    Տես, Տէր, զտառապանս իմ եւ զցաւս հոգւոյ իմոյ բազմամեղիս. դարձ` ներեա եւ ի քեզ առաջնորդեա, որ ասացեր` դարձարուք առ իս, եւ ես դառնամ առ ձեզ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.07.2013| 12:04
    Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները` Երուսաղեմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակվի, և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրա` ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։
  • Ծառուկյանի եկեղեցու պերճանքն ու «խեղճությունը»

    Ծառուկյանի եկեղեցու պերճանքն ու «խեղճությունը»

    07.07.2013| 21:16
    Գագիկ Ծառուկյանի կառուցած «Սբ. Հովհաննես» եկեղեցին վերջապես կենդանի աչքով տեսա: Ոչ, չմտածեք, թե դա կյանքիս մեծագույն երազանքն էր, պարզապես դրա շուրջ հյուսված «լեգենդները» հետաքրքրություն էին առաջացնում: Եվ ահա, Վարդավառի տոնը պատճառ հանդիսացավ տեսնելու և զգալու այդ եկեղեցու պերճանքն ու «խեղճությունը»...
  • Ռուսական եկեղեցին նվիրաբերություն է արել Սիրիային

    Ռուսական եկեղեցին նվիրաբերություն է արել Սիրիային

    04.07.2013| 12:14
    Սիրիային օգնելու նպատակով, մի քանի օրվա ընթացքում ավելի քան 7 միլիոն գումար է հավաքագրվել Ռուսական եկեղեցու և բարեգործական ու սոցիալական կազմակերպությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է Ռուսական ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությանը:
  • Աստծո անունից ամեն խոսողի  որպես փրկչի մի՛ հետևեք

    Աստծո անունից ամեն խոսողի որպես փրկչի մի՛ հետևեք

    02.07.2013| 11:05
    Հաճախ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ի՞նչ են փորձում քարոզել աղանդավորները մարդկանց, ինչի՞ց պետք է հատկապես զգուշանանք և սթափ լինենք: Նախ նշեմ, որ մեզ համար, այսինքն` հայերիս համար, որևէ կրոնական շարժում, որը չի պատկանում Հայ առաքելական եկեղեցուն, պաշտոնապես եկեղեցու կողմից նզովված է: Առայսօր վրաց եկեղեցին չի ճանաչում Հայաստանյայց առաքելական եկեղեցին` հայտարարելով հերետիկոս:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.07.2013| 00:05
    Այն օրը ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և կպատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված իրերը, և որոնք ասում էին իրենց սրտում.
  • Աղոթարան

    Աղոթարան

    02.07.2013| 00:04
    Որպեսզի հոգով առողջացած, խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնենք Քո սուրբ եկեղեցին, և բոլոր սրբերիդ հետ փառավորենք Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս։
  • Վատիկանում եպիսկոպոս են ձերբակալել

    Վատիկանում եպիսկոպոս են ձերբակալել

    28.06.2013| 14:59
    Իտալիայում փողերի լվացման և հափշտակման մեղադրանքով ձերբակալվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, ով աշխատում է Վատիկանի ֆինանսական վարչությունում։
  • Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը վաճառվեց 68,5 հազար դոլարով

    Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը վաճառվեց 68,5 հազար դոլարով

    28.06.2013| 14:09
    Ֆիզիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը երեկ Նյու Յորքում վաճառվել է 68,5 հազար դոլարով։ Սուրբ գիրքը ստորագրվել է Էյնշտեյնի և նրա տիկնոջ կողմից 1932 թվականին և նվիրվել նրանց բարեկամուհուն՝ Հարիեթ Համիլտոն անունով։ Մակագրության մեջ ասված է. «Աստվածաշունչն իմաստնության և սփոփանքի մեծ աղբյուր է, և այն պետք է մշտապես ընթերցել»։
  • Սրբազան հոր ստորագրությունը

    Սրբազան հոր ստորագրությունը

    28.06.2013| 12:19
    Վազգեն Վեհափառը երբեմն սիրում էր կատակներ անել նույնիսկ բարձրաստիճան հոգևորականների հետ: Չեմ հիշում` ո՞ր թվականն էր: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի նախկին լուսարարապետ Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանը, որին իմ ամբողջ հոգևոր ծառայության ընթացքում ունեցել եմ իբրև տիպար և օրինակելի հոգևորական ու շատ բան եմ սովորել նրանից, այդ տարիներին երեք պաշտոն էր զբաղեցնում. Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն էր, Մայր տաճարի լուսարարապետն էր և հոգևոր ճեմարանի վերատեսուչն էր: Բնական է, որ շատ նամակներ կային, որոնք Վեհափառ հայրապետի փոխարեն նա էր ստորագրում։ Ստորագրությունը այսպիսին էր` Հայկազունարքեպիսկոպոս: