26.07.2013|
12:05
Հոգևոր ճեմարանն արդեն ավարտել էինք: Մի քանի սարկավագներով հավաքվել էինք մեր միաբանական սենյակներից մեկում և փուռը դրած կովի գլուխ էինք ուտում, որը հետաքրքիր ձև ուներ, ավելի նման էր վագրի ժանիքների: Քանի որ կովի գլուխը լավ չէր եփվել, լրիվ չկարողացանք ուտել, մտածեցինք, թե ի՞նչ անենք: