38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գուցե հաղթահարե՞ք մոլագարությունն ու սթափվե՞ք

Գուցե հաղթահարե՞ք մոլագարությունն ու սթափվե՞ք
29.08.2024 | 16:15

Մոլագարության հասնող հակառուսություն:

Եթե մի ազգ տարրական բաներ չի հասկանում, մանկամտության կամ ծերունական փսիխոզի մեջ է, չգիտեմ արդեն նա կկարողանա՞ դիմակայել աշխարհում կատարվող և դեռ կատարվելիք մարտահրավերներին:

Առանց անվտանգային բարձիկների, ոտատակ ընկնելով կոչնչանանք: Անվտանգային բարձիկի մեջ բացի զենքից մտնում են նաև լոգիստիկան, ճանապարհները, հացը, պարենամթերքը, էլեկտրաէներգինան, գազը, բենզինը, դեղորայքը...

Մտածե՛ք, ձեր ընտանիքի մասշաբներով մտածեք, հետո դա մեծացրեք ու դրեք պետության մակարդակի վրա...

Գուցե հաղթահարե՞ք մոլագարությունն ու սթափվե՞ք:

Անի ԿԱՂԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3425

Մեկնաբանություններ