ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Իսկ խելագարը մենք էինք

Իսկ խելագարը մենք էինք
07.05.2023 | 20:40

Հայրենատվության վերջին արարը ամփոփելիս որոշել է հանդես գալ որպես վերջացած խեղկատակ, որպես ցնորված, որպես կապովի գիժ-աննորմալ: Երևի տերերն ասել են՝ եթե կարողանաս քեզ այդպես ներկայացնել, ապա կճանաչվես անմեղսունակ, կազատվես դատաստանից ու հնարավորություն կունենաս ինչ-որ ջհաննամում վայելել թալանածդ միլիարդները: Վերջում անհայրենիք մնացած ինչ-որ մեկը գուցե շիվարած կհարցնի՝ բա եթե ցնորված խեղկատակ էր, ապա ինչո՞ւ հիմք ընդունեցիք դրա ստորագրություններն ու խլեցիք մեր հայրենիքը: Պատասխանը կլինի շատ համոզիչ. թե ստորագրելիս սթափ էր ու ողջամիտ, բայց տեսնելով ստորագրածի հետևանքները՝ դարդից ցնորվեց: Այսինքն՝ պատասխանը կլինի ցինիկ քրքիջ, կլինի մատակի լիրբ խրխինջ ողջ ազգի դեմքին: Հետագա տասնամյակներին աշխարհի ճամփեքին թափառական դարձած վերլուծաբանները երկար կբանավիճեն՝ խելագա՞ր էր, թե՞ խելագար չէր: Ու ոչ մեկի մտքով չի անցնի, որ խելագարը մենք էինք: Մենք՝ ազգովի:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ