ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Տասնյակ իսրայելցիներ Երուսաղեմում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին

Տասնյակ իսրայելցիներ Երուսաղեմում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին
18.10.2020 | 21:57

Տասնյակ իսրայելցիներ շաբաթ շարժվել են դեպի Երուսաղեմի Կնեսետ՝ իրենց բողոքն արտահայտելու ադրբեջանա-հայկական հակամարտությունում Ադրբեջանի հետ Իսրայելի պաշտպանական համագործակցության վերաբերյալ:

Հայամետ ցուցարարները շարժվել են դեպի Երուսաղեմ` հայկական դրոշը կազմող կարմիր, կապույտ և նարնջագույն մեքենաների երկար շարասյունով: Իսրայելական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ադրբեջանին, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է հայկական ուժերի դեմ, միջազգային քննադատության է արժանացել: Հայաստանի կողմնակիցները մեղադրում են Իսրայելին Ադրբեջանի քաղաքականությանը մասնակցելու և անօդաչու թռչող սարքեր գիտակցաբար վաճառելու համար, որոնք օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար:

Դիտվել է՝ 3314

Մեկնաբանություններ