Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Կործանումից առաջ հպարտությունն է գնում»

«Կործանումից առաջ հպարտությունն է գնում»
25.06.2013 | 12:02

ՏԱՆԿՐԵԴՈ ՆԵՎԵՍ
(Բրազիլիայի նախագահ)
Նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունից 500000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից:
Անշուշտ, նա ստացավ իրեն հարկավոր ձայները… բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:

«ՏԻՏԱՆԻԿԸ» ԿԱՌՈՒՑՈՂ ՎԱՐՊԵՏԸ
«Տիտանիկի» կառուցումից հետո մի լրագրող հարցրեց նրան` ապահո՞վ է նավը:
Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց.
«Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»։
«Տիտանիկի» վախճանը բոլորս գիտենք։

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ
(դերասանուհի)
Մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեհեմը և ասաց, թե Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն:
Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց.
«Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»:
Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում:

ԲՈՆ ՍՔՈԹ (երգիչ)
AC/DC խմբի նախկին վոկալիստը 1979 թ. իր մի երգում ասում էր.
«Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»:
1980 թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուկից:

ՔՐԻՍՏԻՆ ՀԵՈՒԻԹ
(ճամայկացի լրագրող և հաղորդավար)
Նա մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն աշխարհի ամենավատ գիրքն է:
2006 թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. այրվել էր իր մոտոցիկլետի վրա:

ԿԱՄՊԻՆԱՍ (2005 թ.)
Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին։
Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց.
«Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, նա թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»: Մեքենայի մեջ գտնվողները հռհռացին այդ «հաջողված» կատակից։
Մի քանի ժամ անց լուր հասավ, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր։ Ոստիկանությունն ասաց, թե անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք շատ զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել:

ԿԱԶՈՒԶԱ
(բրազիլացի կոմպոզիտոր, երգիչ և բանաստեղծ)
Ռիո դե Ժանեյրոյում իր ելույթներից մեկից հետո նա սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»:
Նա մահացավ 32 տարեկան հասակում` թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:
Շատերն են մահացել, բայց միայն Հիսուսն է, որ հարություն է առել ու դեռևս կենդանի է:

ՋՈՆ ԼԵՆՈՆԸ`
ԴԺՈԽՔԻ ԲՆԱԿԻՉ
Ջոն Լենոնին գրեթե բոլորը գիտեն. նա հանրահայտ «Բիթլզ» քառյակի երգիչներից մեկն էր։ Քառյակի համերգներն աներևակայելի մարդաշատ էին լինում, ու երկարամազ տղաները կարճ ժամանակում դարձան աշխարհի ամենահռչակավոր ու հարուստ երգիչները։ Բայց, ինչպես ասում են, փառքն ու փողը ամենամեծ փորձիչներն են մարդու համար։ ՈՒ դրանց չդիմացավ նրանցից և ոչ մեկը։
Բայց հիմա խոսելու ենք Ջոն Լենոնի մասին, որը ոչ միայն այլասերվեց, այլև կատաղի անաստված դարձավ ու սկսեց Աստծո դեմ բերան բացել։ Նա նույնիսկ զատկական սուրբ օրերին եկեղեցի հաճախող միանձնուհիների վրա փչած պահպանակներ էր շպրտում, ծաղրելով նրանց հավատն առ Աստված։
1966 թ. ամերիկյան մի ամսագրի հետ ունեցած հարցազրույցում նա ասել էր. «Քրիստոնեությունը կվերջանա¬կչքվի։ Այդ մասին ես ոչ մի կասկած չունեմ։ Ես ուղղակի դրանում վստահ եմ։ Հիսուսը լավ մարդ էր, բայց Նրա ուսմունքները պարզունակ էին։ Այսօր մենք Նրանից ավելի հանրաճանաչ ենք»։
Այս խոսքերից կարճ ժամանակ անց նա սպանվեց ատրճանակի վեց փամփուշտի կրակոցներից։

ԿԵՆԴԱՆԻ ՋԱՀԸ
Պատմում է քահանա Կլեմեն Թոմասը. «Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, բայց և մեծ դաս` շատերի համար։ Ով փորձում է անարգել Արարչի անունը, անպատիժ չի մնա, ու պիտի այրվի դժոխքի չմարող կրակներում։
38-ամյա Ադրիան Գեյթսը մի քանի շաբաթ անդադար անամոթաբար ու հանդգնաբար խանգարում էր եկեղեցու արարողությունները կատարելուն, և ահա եկավ մի օր, ու հավատացյալների աչքի առաջ կատարվեց սարսափելին` նա կենդանի¬կենդանի այրվեց։
Վերջին ամսվա ընթացքում նա բազմիցս ներխուժում էր եկեղեցի ու Աստծո հասցեին հայհոյանքներ տալիս։ Հայտնապես երևում էր, որ նա անաստված¬ֆանատիկոս էր, ով իր առջև նպատակ էր դրել վնասելու եկեղեցին ու նրա անդամներին։ Մի քանի անգամ նրան ձերբակալել էին, բայց ամեն անգամ տուգանք վճարելով` դուրս էր գալիս ու շարունակում նվաստացնել հավատացյալներին։
Նա իրեն խելագարի նման էր պահում։ Եկեղեցու սրահ ներխուժումից հետո նետվում էր դեպի խորան ու բռունցքները թափահարելով ու զազրելի հայհոյանքներով խանգարում էր արարողությունները։ Ծիսակատար քահանան մի քանի հավատացյալների հետ փորձում էր խելքի բերել նրան, բայց զուր, նա ավելի էր բորբոքվում»։
Կատարված դեպքի մասին շարունակում է պատմել Փոլլեթ Լինը. «Ես նստած էի մուտքի մոտ, երբ նա ներս մտավ ու մի քանի րոպե կողքիս կանգնած էր։ Ես շատ սիրով ասացի, որ նստի ու մեզ հետ աղոթի։ Նա ինձ նայեց, ու շատ վատ խոսքեր ասաց, ու հենց վերջացրեց իր լուտանքը, անսպասելի վայրկյանական ջահի նման բռնկեց ու սկսեց այրվել։ Ինչ¬որ մեկը հասցրեց նկարահանել այդ պահը, բայց մնացածները, քարացած պատահածից, նայում էին այդ սարսափազդու տեսարանը։ Ներս մտած հրշեջները նույնպես, ապշած իրենց տեսածից, ոչինչ չկարողացան անել, ու ոչ մի բացատրություն չկարողացան տալ հրդեհի պատճառի մասին»։
Ըստ ականատեսների` կրակի բարձրությունը մինչև վեց մետրի էր հասնում, բայց զարմանալին այն էր, որ նրա կողքին կանգնածներից և ոչ մեկը նույնիսկ թեթև այրվածք չէր ստացել, չնայած դա անհնար էր, հավաստիացնում է քննիչ Գի դը Մոնը։ «Ապշեցուցիչ էր նաև այն փաստը, որ այդ մեծ կրակից եկեղեցին նույնպես չէր տուժել. ոչ փայտյա հատակը, ո՛չ էլ նստարանները։ Ոչինչ չի ասում, որ այստեղ հրդեհ է եղել, բացի մի կույտ մոխրից, որ մնացել էր այդ մարդուց։ ՈՒ եթե ինչ-որ մեկն ուզենա համոզվել, որ դա Աստծո ձեռքի գործ է, ես չեմ առարկի»,- ավարտեց իր վկայությունը քննիչ դը Մոնը։
Հիրավի ճշմարիտ է գրել Սողոմոն իմաստունը, որ «Կործանումից առաջ հպարտությունն է գնում»։


Ի խրատ անհավատների՝ հավաքեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ