ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լուծարվում է Եգիպտոսի խորհրդարանը

Լուծարվում է Եգիպտոսի խորհրդարանը
15.06.2012 | 17:55

Եգիպտոսի Սահմանադրական գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել պատգամավորների 1/3-ի ընտրության արդյունքները: Սահմանադրական գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահեր Սամիի կարծիքով` խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև խորհրդի վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար: Խորհրդարանի ընդունած օրենքները ուժի մեջ են մնում: Խորհրդարանի պատգամավորների 1/3-ը ընտրվել է մեծամասնական սկզբունքով, որի պատճառով կուսակցությունների ներկայացուցիչներն էլ իրենց թեկնածությունն են առաջադրում մեծամասնական սկզբունքով` խախտելով անկախ թեկնածուների իրավունքները: Սահմանադրական խորհրդի կարծիքով խախտվում է բոլոր թեկնածուների հավասարության սկզբունքը:

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ