ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գյուլը շարունակում է հավատալ

Գյուլը շարունակում է հավատալ
10.06.2012 | 00:32

Իգդիրում հունիսի 8-ին ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հավատում է «Ադրբեջանի օկուպացված տարածքների» արագ ազատագրմանը: Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ջանում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատել: «Մենք ուզում ենք տեսնել խաղաղ Կովկաս, առանց կոնֆլիկտների, որի համար ոչ քիչ ջանքեր են գործադրվում: Այդ ջանքերի մի մասը տեսանելի չէ: Մենք հավատում ենք, որ օկուպացած ադրբեջանական հողերը կազատագրվեն և փոխադարձ թշնամանքը կմոռացվի, մենք բոլորս հույսով ենք նայում ապագային և այդ ժամանակ բոլորը կտեսնեն տարածաշրջանի գրավչությունը»,-ասել է Աբդուլա Գյուլը: Թուրքիայի նախագահը նաև ծանոթացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նախագծի իրականացման ընթացքին:

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ