ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 
  • Արցախում Ռուսաստանի դարպասներն են, ես եկա  այդ դարպասները պահպանելու, թեպետ ինձ չէին խնդրել

    Արցախում Ռուսաստանի դարպասներն են, ես եկա այդ դարպասները պահպանելու, թեպետ ինձ չէին խնդրել

    25.05.2012| 12:58
    Միջահասակ, փոքրամարմին, սևուսպիտակ մազերով, մորուքով, արագաշարժ ու արագախոս, հումորի ափեափ զարկվող զգացումով: Կյանքում նրան տեսնում էի առաջին անգամ: Գուցե նաև վերջին անգամ: Գիտեի, որ հարցազրույց եմ անելու ղարաբաղյան պատերազմի մասնակցի հետ, ում երկար ժամանակ որոնելուց հետո գտել են շատ պատահաբար, ու հիմա նաև նրա մասին ֆիլմ է նկարվում: Միայն այդքանը: Ես ընդամենը մի հարց եմ տվել` ինչպե՞ս եղավ:
  • Նոր անձնագրերն ու  նույնականացման քարտերը  դժոխքի «վիզա՞» են ապահովում

    Նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը դժոխքի «վիզա՞» են ապահովում

    25.05.2012| 12:55
    Վերջին օրերին հասարակական լայն քննարկման հարց է դարձել նոր անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրումը, որը, ըստ պատասխանատուների, հեշտացնելու է մարդկանց կյանքը, իսկ ոմանց կարծիքով էլ՝ դա, ոչ ավել-ոչ պակաս, «մարդկության դեմ հանցագործություն» է: Այսպիսի համոզմունք ունեն նաև «Իրատես de facto» ակումբի երեկվա հյուրերը՝ հասարակական-քաղաքական գործիչներ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ ու ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ:
  • Սարդարապատից Շուշի

    Սարդարապատից Շուշի

    25.05.2012| 12:30
    Մայիսի 28-ը Անկախության և ազատության հռչակման օրն է: Դա սկիզբն է դարերով զսպված մեր ազատատենչ ոգու արթնացումի ու վերազարթոնքի, սկիզբն այն հաղթության, որ պսակվեց Սարդարապատի ճակատամարտում, որի հերոսը ժողովուրդն էր` ամբողջական ու միակամ:
  • Պաշտոնանկությունը ծանր չի տանի

    Պաշտոնանկությունը ծանր չի տանի

    24.05.2012| 07:56
    Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր, քանի որ մայիսի 31-ին գործադիրը հրաժարական կտա, և կձևավորվի նոր կառավարություն։ Չնայած լրագրողների սպասումներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ո՛չ նիստի սկզբում, ո՛չ էլ ավարտին չանդրադարձավ այս հարցին, առավել ևս, շնորհակալություն չհայտնեց կառավարության անդամներին։ Ինչևէ, նիստից հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարցրինք` ինչպե՞ս է գնահատում կառավարության գործունեությունը, մասնավորապես, վերջին նիստը, և արդյո՞ք կշարունակի պաշտոնավարել։
  • ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ

    ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ

    24.05.2012| 05:13
    «Առաջիկայում ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ և, իմ կանխատեսմամբ, ապագայում այն կվերածվի մեկ կուսակցության»,- այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը` հավելելով, թե կոնգրեսից «Հանրապետություն» կուսակցության դուրս գալու մեջ չպետք է փնտրել իշխանության ականջները:
  •  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

    ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

    24.05.2012| 02:00
    Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
  • Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

    Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

    24.05.2012| 01:52
    Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ միաժամանակ չբացառելով նրա գոյությունը, ինչն իրավիճակը դարձնում է անորոշ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինին, ով իր գործընկեր սենատորների հետ ճանաչողական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մարինին նաև ընդգծել է, որ ԼՂՀ-ում 20-ամյա աշխատանքի շնորհիվ ստեղծվել են պայմաններ ժողովրդավարական ինստիտուտների հաստատման համար։
  • Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ  համայնքապետը

    Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ համայնքապետը

    24.05.2012| 01:45
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Համատեղ և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին, որը մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով, դադարեցրել էր ղեկավարի ստանձնած լիազորությունները, Տարոն Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ հետագա գործունեությամբ ևս նա կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:
  • «Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկն ԱՄՆ-ն է»

    «Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկն ԱՄՆ-ն է»

    21.05.2012| 13:14
    «Իրատես de facto»-ի հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: -Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ այսօր տեղի ունեցող իրադարձություններն արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ ծրագրված սցենար չեն։ -Երևի թե տարօրինակ կարելի է համարել, բայց Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկը Միացյալ Նահանգներն է, որը 1950-ական թվականների վերջերին Իրանի տարածքում հիմնեց առաջին միջուկային օբյեկտը։ Թեհրանի համալսարանի միջուկային կենտրոնում գործում էր Միացյալ Նահանգների տեղադրած 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հետազոտական ռեակտոր, որն աշխատում էր բարձր հարստացված ուրանով։
  • «Ներկայիս նախկին» իշխանություններին փոխել «նախկինիս ներկա» իշխանությունով

    «Ներկայիս նախկին» իշխանություններին փոխել «նախկինիս ներկա» իշխանությունով

    21.05.2012| 13:02
    Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները հատկանշական էին նրանով, որ դրանց արդյունքները խորապես պայմանավորված էին տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներով։ Հայաստանյան քաղաքական գործընթացները հայտնվել են աշխարհի ուժային կենտրոնների աննախադեպ շահագրգռությունների կենտրոնում, այդ իսկ պատճառով ներքաղաքական նախապատվությունները, որոնք պայմանավորված են արտաքին շահագրգիռ կողմերի ազդեցություններով, հակված են առաջացնելու խիստ կտրուկ հակազդեցություն։