ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 
  • Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ

    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ

    31.05.2012| 02:40
    «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին` իրենց գործունեության համար:
  • Քառակողմ տեսաքննարկումը  Քեմփ-Դևիդում

    Քառակողմ տեսաքննարկումը Քեմփ-Դևիդում

    31.05.2012| 02:00
    ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ երեկ, մայիսի 30-ին Քեմփ-Դևիդում քննարկել են Եվրոպայում տնտեսական իրավիճակը և սիրիական ճգնաժամը: Մինչ այդ նախագահ Ասադին սիրիական ընդդիմությունը 48-ժամյա վերջնաժամկետ էր տվել՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի իրականացման համար: Չիրականացման դեպքում ընդդիմությունը սպառնում էր ,հետևանքներովե:
  • Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ասադին

    Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ասադին

    31.05.2012| 00:28
    Ազատ սիրիական բանակի (FSA) ապստամբները Բաշար Ասադի կառավարությանը 48 ժամ են տվել` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ներկայացրած կրակի դադարեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:
  • Ձևավորվում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավար մարմինները

    Ձևավորվում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավար մարմինները

    30.05.2012| 10:43
    Մայիսի 31-ին աշխատանքները կսկսի հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, որը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորները կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական 12 հանձնաժողովների նախագահներ:
  • Գագիկ Բեգլարյանն էլ հրաժարական տվեց

    Գագիկ Բեգլարյանն էլ հրաժարական տվեց

    30.05.2012| 09:54
    Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ այսօր, մայիսի 30–ին Երևան քաղաքի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Բեգլարյանը։
  • Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն  ու Դմիտրի Մեդվեդևը

    Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

    30.05.2012| 06:40
    Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը: «Ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին: Մեր օրակարգն ավանդական Է: Մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար ու տնտեսական կապերի զարգացմանն առնչվող յուրաքանչյուր հարց: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»,-ասել է Մեդվեդևը: «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս,-իր հերթին ընդգծել է Տիգրան Սարգսյանը:- Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, առաջինը` տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն, Ռուսաստանը բավականին առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդմամբ»:
  • Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    30.05.2012| 06:12
    Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հետ է կանչվել Բաքու: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` հղում կատարելով Իրանում Ադրբեջանի դեսպանությանը, դիվանագետը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Թե ինչի հետ են կապված խորհրդակցությունները, չի հաղորդվում:
  • Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

    Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

    30.05.2012| 06:01
    Այսօր ՕԵԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նախորդ որոշումներում բան չի փոխել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ՕԵԿ-ը չի համաձայնել ԱԺ փոխխոսնակի պորտֆելն ստանձել` այդ ծանր «բեռը» թողնելով ՀՀԿ-ի «վտիտ» բայց պատասխանատու ուսերին. կատակ բան չէ գրեթե հիսուն ինտելեկտուալ-ընդդիմադիր պատգամավորների հետ գլուխ դնելը, երբ առանց այն էլ նույն «ընդդիմադիրներն» օր ու արև չեն տալիս ՕԵԿ-ին:
  • «Кто этот потерпевший»

    «Кто этот потерпевший»

    30.05.2012| 04:02
    Ընտրություններից հետո ՀՀԿ-ն «մանրամասնորեն սիրում էր էս հայրենիքը»: Յուրաքանչյուր համայնք մեկ օր հավաքվում ու հետընտրական միջոցառում էր անցկացնում: Երևանի և Էջմիածնի ՀՀԿ կառույցների միջոցառումներին մշտապես ներկա է եղել նաև ՀՀԿ-ի առաջնորդը:
  • Հրաժարվեցին ավագանու անդամությունից

    Հրաժարվեցին ավագանու անդամությունից

    30.05.2012| 02:48
    «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված Երևանի ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը հրաժարականի դիմում են ներկայացրել ` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։