Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

«ՎԵ-ՎԵ-ՎԵ` ԲՀԿ, ՎԵ-ՎԵ-ՎԵ` ՏՈՉԿԱ RU»

«ՎԵ-ՎԵ-ՎԵ` ԲՀԿ, ՎԵ-ՎԵ-ՎԵ` ՏՈՉԿԱ RU»
10.02.2012 | 00:00

Ոնց երևում է, էլի բարիշում են` ապահարզանի շեմին նոր ամուսնություն արձանագրելու հեռանկարով (գուցե մինչ գրում ենք նյութը, այն զագսում իր վավերացումն է ստանում):

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԿԲՈՂՈՔԻ, ԿՃՎՃՎԱ. ԴԱ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ Է
Մինչ Մենդելսոնը կհնչի ու կազդարարի հերթական «Ռիբենտրոպ-Մոլոտով» պակտի մասին (կասկածող չկա, չէ՞, որ մի երկու օր հետո ԲՀԿ-ն էլի մի բան կգտնի ու կասի` Չալոն կաղ է, Մստոն` տկար), ներկայացնենք ԲՀԿ «բոյկոտիկության» օրվան նախորդող և հաջորդող օրերի խրոնոմետրաժը:
Կիրակի. հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը: Պայմանավորվել: Կարծես` «վերջնական»: Մեծամասնականի շուրջ: Հայտարարության էլ: Մեկ «նո», բոլոր դեպքերում, 13-ին «ումով գնալու» շուրջ, եղել է:
Երկուշաբթի: Բոլորի համար «անսպասելի»` ԲՀԿ-ականները բարլուսախառը «հրահանգ» ստացան` «ուտել մարդու միս, չխմել այծի կաթ»: Դեմ քվեարկել ընտրությունների տակ իրենց թափանցիկ (թոքախտավոր), հակակոռուպցիոն դաշտ բերող դրամային շրջանառության մասին օրինագծին:
Չէ՛, Համիկը կապ չունի այս ամենի հետ: Նախապատրաստվում էր «Մոլոտովի» այցը: Ռուսական պատվիրակությունները գալիս էին, նրանց «դիմավորող» էր պետք: Հասկանալի էր, Սիրիա մեկնած Ֆրադկովի (էս ընդհանրապես էքսկլյուզիվ էր` մի ուրիշ կարգի, եթե հավատանք, որ նա իր հետ տարել էր Սիրիայի ընդդիմությանը «մերկացնող» քարտեզները) ու Լավրովի այցի, տարածաշրջանում սպասվելիք զարգացումների, ռուսական էմիսարների հայաստանյան այցի, այդ թվում` նոր ատոմակայանի, եվրոպական խոստումների, EPP-ի անդամակցության ֆոնին (ուրիշ «վախտ» ենք էս ամենի քաղաքական կոնտեքստին անդրադառնալու) պետք էր, որ ԲՀԿ-ն «աներ» Ռուսաստանի համար այն, ինչ արեց մեր մանկության ընկերը Ինգա Զայոնցի համար (թե չէ, ինչի է Ռուսաստանը «հաց տալիս` պահում» ԲՀԿ-ին. նկատի ունենք «քաղաքական» հացը):
ԲՀԿ-ն հաճելին զուգակցեց օգտակարի հետ: Ցանկացավ պոկել ինչ հնարավոր է` Համիկին, մի ավել թիքա պառլամենտական ընտրություններում, էլ չենք ասում դրամային շրջանառությունից դուրս գտնվելու օրենքը, ինչը, այո՛, ուղղակի մահակ է այս ընտրություններում նրա համար, որովհետև «ինքն» ուզում է կանխիկ փողով «ծածկի սաղ Հայաստանը` փողը շարելով` ա՜յ ըսենց` հատ-հատ»:
Չմոռանանք մնացածն էլ. պակասը` մեծամասնական գեթ մեկ տեղ, ավելը` Հովիկ Արգամիչը երնեկ-երնեկ դառնա գեթ… ո՜չ, ո՛չ վարչապետ, այլ գոնե ԱԺ նախագահ:

ՀԱՄԻԿՆ ԱԶԱՏՎԵ՞Ց. ՀԸ՜Ը՜

Երեքշաբթի. զուգահեռ գործընթացներ գնացին. «ժա՜մ 12-ին» Բաղրամյանի մի մայթում հանդիպում էին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, մյուսում` ԲՀԿ-ն բոյկոտիկության էր (Ռուսաստանն ասել էր` ոտդ գազին պահի՞)։
Նույն օրը` ժամը 13-30 ԲՀԿ 12 պատգամավորները կանչվեցին «կանյաչնի». Գագիկը բարձր տրամադրության մեջ է, թեյ է խմում, իր ժողովրդին նա իր աշխատասենյակում չի ընդունում, այլ «բուֆետաաբրազնի» տեղում, հարցնում է` ի՞նչ եք խմում: Էս քամուց, բոյկոտից քշված ԲՀԿ-իստներն էլ հո առյուծի կաթ չե՞ն խմել, որ ասեն` ինչ ինչ, պարզ չի՞, «կանյաչնիում կանյակ են խմում»: Չէ՜, չեն ասել: «Թե՜յ». թոքախտավոր-թափանցիկ շշնջացել են նրանք:
Մի խոսքով. Գագիկն ասել է` վերջ բոյկոտությանը, վաղվանից գնում եք դասի: «Վերջի՞ն»` չեն հարցրել ԲՀԿ-իստները: Բայց գնացել են: Ստանալով ևս մեկ հրահանգ` «եթե հանկարծ կատուն գա ձեզ վրա, քշեք-գնա». այն է` էդ ՀՀԿ-ի ջահելները որ հանկարծ բան-ման ասեն, միայն էդ ժամանակ պատասխան տվեք, թե չէ` կռիվ-հրձիգություն «էլ չըլնի»:
Ասում են` ԲՀԿ-իստների ուրախությանը չափ ու սահման չի եղել, մանավանդ ճակատին քերթվածք` տատու ունեցող էն Սամվել Բալասանյանինը, որը մշտապես էն կարծիքին է, թե` նախագահի դեմ բա կարելի՞ է դուրս գալ, ո՞նց կարելի է դուրս գալ:
Իսկ ԲՀԿ նախարարների ուրախության չափ ու սահմանը չափելու համար էդ օրը գործիք չի ճարվել:

ՀԱՄԻԿՆ ԱԶԱՏՎԵ՞Ց. ՀԱ՜, Է՛ԼԻ, ԱՍԻՆՔ
Չորեքշաբթի. ԲՀԿ-ն ԱԺ-ում անտիբոյկոտված է: Ժամը 12-ին պետք է դարձյալ հանդիպեին Սերժն ու Գագիկը: Ամենա-ամենա վերջնական ճշգրտման` 13-ն էլ հետը: Չեն հանդիպել: Պատրուշևն էր էստեղ` ասին: Լավագույնս «վերլուծողները» թե` նույն բանն է ստացվելու. մի տարի առաջ Կարասինը եկավ-գնաց, Ռուսաստանից Գագիկին ասին` քունդ է տանում, չէ, խառնեցինք, ասին` պիտի ստորագրես Հուշագիրը: Արեց: իսկ Պատրուշևը հլը չի գնացել (էսօր «տեղ» կհասնի):
Չորեքշաբթի երեկոյան Համիկի ազատման լուրը «հեղեղեց» ողջ հանրապետությունը` ստվերում թողնելով «մույս» լուրը: Օսկանյան Վարդան Մինասիչը Ռուսաստանի կողմից «սիրվող», խիստ «այլընտրանքային», քաղաքական, բայց չքաղաքականացված (դե համարյա 100 տարի շրջափակման մեջ գոյատևման հեռանկար ունեցող) ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, իսկապես և այո, լինելու է երկրորդ համարը:
Ի՜նչ է ասելու Մինասիչը հայածնունդ` ամերիկա-թուրքահպատակ «մույս» տիրոջը (որը հովանավորում է «Սիվիլթասը»` «Ամերքայեն»), ժամանակ չունենք գրելու, զի դեռ ցնծում ենք Համիկի ազատմամբ:
Ազատիչ է, է՛լի, հո զոռով չի: Սե՛րժ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ