Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

ՏԻՄ-ԵՐԸ` ՑԱՏԿԱՀԱՐԹԱԿ

ՏԻՄ-ԵՐԸ` ՑԱՏԿԱՀԱՐԹԱԿ
14.02.2012 | 00:00

Անցնող կիրակի Հայաստանն «ապրում» էր ընտրական տրամադրությամբ. 39 համայնքում ղեկավար էր ընտրում, ութում էլ՝ ավագանու անդամ: Ամփոփելով արդյունքները, ընդգծենք, որ 39-ից 31 համայնքում համայնքապետ են ընտրվել հանրապետականները, 2-ում` «բարգավաճականները», վեց համայնք էլ անկուսակցականներին է «բաժին» հասել: ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն հաղթել է Կոտայքի մարզի երկու համայնքներում, անկուսակցականներ են ընտրվել հիմնականում Շիրակի մարզում: Ի դեպ, Արմավիրի յոթ համայնքներում հաղթել է ՀՀԿ-ն: ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որի պաշտոնանկության մասին պարբերաբար խոսակցություններ են պտտվում, ըստ մեր տեղեկությունների, այս ընտրությունների ժամանակ ջանք չի խնայել, որ իր մարզում միայն ՀՀԿ-ն լինի: Ասում են, սա համարվում է յուրահատուկ «փոխհատուցում» ՀՀԿ-ին՝ իրեն «պահելու» համար: Շիրակի մարզի 8 համայնքներից 5-ում ՀՀԿ-ն է հաղթել, 3-ում՝ անկուսակցականները: Սյունյաց աշխարհի բոլոր երեք համայնքներում էլ ՀՀԿ-ն է հաղթել: Սա էլ` հայտնի մարզպետի նվերը հարազատ կուսակցությանը: Արարատի հինգ համայնքներից չորսում ՀՀԿ-ն է ընտրվել, մեկում՝ անկուսակցականը: Լոռվա համայնքներն էլ էին հանրապետականացվել, չորսից չորսում նրանք հաղթել են: Սպիտակ քաղաքում, ինչպես սպասվում էր, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը վերընտրվել է:
Սակայն ՏԻՄ ընտրությունների ողջ ինտրիգը «վերապահված» էր Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ վերստին իր պաշտոնում «ամրագրվեց» գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Այսպիսով, փոքր մարտերում հանրապետականներն առաջատար են, մնաց գլխավորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ