ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՎՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

ՎՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ`  ՆՈՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
07.02.2012 | 00:00

Պարզվում է` էս ԲՀԿ-ն խախտում է խաղի կանոններն ու «պրոսչյոտ» թույլ տալիս «կյանքի բոլոր բնագավառներում»:
Օրերս Արթիկի մեր աղբյուրները տեղեկացրին, որ ԲՀԿ-ն արդեն իսկ ցուցակագրում է մարդկանց` մայիսյան «իդոսներին» ընդառաջ: Ընտրությունների «մոմենտով»: Ասում, բացատրում, օրինակ ծառայում, որ քսան հազար դրամի դիմաց պետք է արթիկցիներն իրենց ձայնն այդ օրը տան` ո՞ւմ:
Ճի՛շտ եք, ԲՀԿ-ին:
Արթիկցիների ուրախությանը չափ ու սահման չկա: Նախ` մնացած կուսակցություններն ասել են` տասը կտանք, ավելին չի կարելի: Հետո էլ` արթիկցիները միամիտներից չեն. նրանք առավոտյան չեն գնալու քվեարկության: Ոչ էլ կեսօրին: Սպասելու են երեկոյին, որովհետև համոզված են, որ էդ ԲՀԿ քսանը իրիկվա («գիշերն անո՜ւյշ է, գիշերն` հեշտագին») շեմին կբազմապատկվի, կքառապատկվի, ու իրենք արդյունքում համ կույս կմնան, համ լիքը հաճույք կստանան` «գցելով» ԲՀԿ-ին. կվերցնեն փողը ԲՀԿ-ից, կքվեարկեն ՀՀԿ-ի կամ, ում սրտներն ուզի` նրա համար:
Չնայած էս դեպքում ՀՀԿ-ն ու նրա Սամվել Ալեքսանյանները մտածելու լիքը բան են ունենում, որովհետև իրենք ևս պետք է կարողանան հավասարը հավասարին քայլել, ավելին` անցնել ԲՀԿ օլիգոմանիայի ստախանովյան տեմպերից:
Բայց դե. էս դեպքի համար էլ լուծում կա. բռնել կաշառք բաժանող մի քանի ձեռք, որպես օրինակ «մույսներին», և ամեն բան տեղը գցել:
Փաստորեն, Վովա Գասպարյանի համար աշխատանքի նոր ֆրոնտներ են բացվում, նոր գլխացավանքներ առաջանում:
Ընտրությունների օրը ԲՀԿ-ի կողմից խաղը խախտելու պատճառով, նա Հայաստանի բոլոր մարզերը ստիպված պիտի լինի հերթո՜վ միացնել Հայաստանին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ