ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՊԱՍԵԼՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆ Է»

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՊԱՍԵԼՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆ Է»
03.12.2010 | 00:00

«Սովորաբար միջազգային նման իրադարձություններն անակնկալներ չեն մատուցում, որովհետև նախապես շատ բաներ մշակված են լինում։ Այս շրջանակում կարծես թե մենք գոհ ենք լինում արդյունքներից, այսինքն, եթե շատ վատ չէ, ուրեմն լավ է։ Եթե մենք խնդիր ենք դրել միշտ նույն վիճակը պահել, դա շատ վտանգավոր է։ Հայաստանն ինքնակամ համակերպվել է կրավորական կեցվածքի հետ»,- երեկ «Իրատես de facto» ակումբում Աստանայի գագաթնաժողովի առնչությամբ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, միաժամանակ ընդգծելով, որ չպետք է գերտերությունների «կրնկի» տակ լինել։ Տիկին Հակոբյանն արտաքին քաղաքականության մեջ կարևորում է նախաձեռնության հնարավորությունը և բանակցային գործընթացում թելադրող գործոն լինելը, որպեսզի «ֆուտբոլային» դաշտում մեր դարպասի մոտ կուչ չգանք։
Անդրադառնալով Աստանայում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հայտարարությանը, «Ժառանգության» վարչության քարտուղարը շեշտեց, որ այն միտված էր ստատուս քվոյի պահպանմանը։ «Հռչակագրի նման մի բան եղավ` պահպանենք խաղաղությունը, ուրեմն պահպանենք` դադարեցնելով սպառազինության մրցավազքը։ Շատ փաստաթղթեր կան, որտեղ նշված է խաղաղության պահպանման կարևորությունը, բայց դա հեշտությամբ խախտվել է»,- նկատեց ակումբի հյուրը, հավելելով, որ այս ամենն ընդամենը քաղաքական ֆարս է, որի հետևում է իրական քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է նախագահի ելույթին, տիկին Հակոբյանը փաստեց, որ նախ այդպիսի ելույթ նախագահը կարող էր ունենալ նաև Լիսաբոնում, որպեսզի չընդունվեր մեզ համար ոչ շահեկան փաստաթուղթ։ «Արտաքին դաշտում մենք երիտասարդ, պրոֆեսիոնալ ուղեղների պակաս ունենք, քանի որ փակուղային այս վիճակից պետք է ելքեր գտնել։ Նախագահի ելույթը գործնական քայլ չէ, այլ կարծիք»,- նշեց բանախոսը` արձանագրելով, որ պետք է հակամարտությունը կարգավորել` հիմնվելով միջազգային իրավական փաստաթղթերի վրա։ Իսկ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, թե «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեյուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար», որը, ըստ էության, նաև «Ժառանգությունն» է առաջարկում, ըստ Կարինե Հակոբյանի, չպետք է Հայաստանը սպասի, թե երբ Ադրբեջանն ագրեսիա կկիրառի, որ ճանաչի Արցախի անկախությունը: «Իսկ եթե չշարունակի ագրեսիան, ուրեմն չե՞նք ճանաչում։ Մենք սպասում ենք Ադրբեջանի քայլին, որ նա դիմի ռազմական գործողությունների՞։ Արտաքին քաղաքականության մեջ սպասելն ամենավտանգավորն է։ Մենք այսօր կարող ենք մեր հայրենիքի տերը լինել։ Մեր պատմությունից երբեք դաս չենք առնում»,- եզրահանգեց Կարինե Հակոբյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ