ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼՈՒ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ՏՎԵԼ Է

01.02.2011 | 00:00

Իսկ սկզբի համար` «Խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին արտահայտվելուց առաջ մտածել»:
Բա որ չլսե՞ց:
«Եթե նա չլսի մեր խորհուրդը, մենք հետագայում ուրիշ խորհուրդներ կտանք»,- հայտարարել է դիսիդենտ, խորհրդային բանտերում նստած Զոհրաբյանը։
Դու ասացիր:
Չնայած երեկ խորհուրդների պակաս հեչ չեղավ. լույսը չբացված ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին խորհրդատվեց. «Մենք երբեք «եթե»-ներով չենք խոսել ԲՀԿ-ի կամ նրա նախագահի մասին։ Փոխադարձության սկզբունքով, նույն հարգալից վերաբերմունքը խորհուրդ կտանք պարոն Ծառուկյանին ունենալ ՀՀԿ-ի նկատմամբ։ Ընդհանրապես, պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Չեմ կարծում, թե «եթե»-ների տրամաբանությամբ կառուցվող քաղաքագիտական անալիզներից կարիք կա հեռուն գնացող վերլուծություններ անել։ Անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը սովորաբար արվում է հենց ապագայի համար։ Իսկ ապագան, վստահ եմ, բոլոր հարցերին պատասխանելու լավ սովորություն ունի»:
Ի դեպ, սովորույթի մասին: Այլոց ձեռներով շագանակներ հանելը միշտ էլ Քոչարյանին հատուկ է եղել: Պարզվում է` պատճառը նրա «ամաչկոտ» լինելն է: Չնայած «խորհրդատու» Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ «եթե Քոչարյանին պետք լիներ այդ մասին ասել, ինքն անձամբ կասեր, կարծում եմ, չի ամաչում քաղաքական դաշտում հայտարարություններ անելուց»:
Էս Զոհրաբյանն էլ հետաքրքիր մարդ է: Չէ՞ որ Քոչարյանը սիրում է «ասել» Պապլավոկում «քաշքվելուց» հետո, մահացած մարդուն, իսկ «ողջերին» իր փոխարեն են «ասում»:
Բոլոր դեպքերում, ԲՀԿ-ն երեկ այս առնչությամբ նույնպես ոչինչ չէր ասում, հեռախոսազանգերին չէր պատասխանում: «Մտածում» էր երևի: Որ էլ խորհուրդներ չստանա, թե չէ` ինչ է ստանում ու ստանում է, հետն էլ ստացվում է, որ Ծառուկյանը հայտարարություն է արել ի վնաս Քոչարյանի, համ էլ վնասել իր հարաբերությունները ոչ միայն կոալիցիայի հետ, այլև մեծ «մտածողների» հետ:
Քոչարյանին էլ վնասել է, որովհետև ապացուցել է, որ Սերժ Սարգսյանն ավելի լավ ու ճշգրիտ հաշվող է: Որովհետև գոնե 2007-ին «ապագան» ու «մտածողությունը» պատկանել են ՀՀԿ-ին:
Ոնց երևում է` Քոչարյանը շատ է փոշմանել էս հաշվով, որ չի կարողացել այդքան «պայծառատեսություն» ունենալ, ճիշտ հաշվել, նստել, «մրցակցային» ԲՀԿ է ստեղծել, որի պատվավոր նախագահն էլ ուզում է դառնալ:
Ի դեպ, ԲՀԿ այս «շուխուրը» կարծես հենց դրա համար էլ է:
Լինել նախագահ: Թեկուզ պատվավոր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ