Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

«ԵԹԵ ԼԻՆԵՐ ԱՅԴ ԿԻՆԸ»

«ԵԹԵ ԼԻՆԵՐ ԱՅԴ ԿԻՆԸ»
10.02.2012 | 00:00

«Ե՛վ ներկուսակցական, և՛ միջկուսակցական խմորումները գնալով սրվելու են: ՀՀԿ-ն միշտ կողմ է հանդուրժողականությանը, առողջ մրցապայքարին»,- «Իրատես de facto»-ի երեկվա ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ՝ հընթացս փաստելով, որ քաղաքական դաշտը թևակոխել է նախընտրական փուլ: Անդրադառնալով նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հավանականությանը` պատգամավորը նկատեց, որ այս շրջանում տարբեր ձևաչափի միավորումների ստեղծումը հնարավոր է, սակայն դեռ ոչ մի հստակություն չկա նոր կոալիցիոն հուշագրի ստեղծման առնչությամբ: Ակումբի հյուրը կարևորեց ՀՀԿ-ի համամասնական ցուցակը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու խնդիրը, ինչը վերաբերում է և՛ լրագրողական համքարության ներկայացուցիչներին, և՛ կանանց: «Քաղաքականությունը բարդ ոլորտ է, ու սայթաքումները շատ են: Ամեն կուսակցություն ցանկանում է ԱԺ տանել այնպիսի մարդկանց, ովքեր իր դիրքորոշումը հստակ առաջ կտանեն: Իսկ պատգամավոր դառնալ ցանկացողները շատ շատ են: Իրականում դա հեշտ գործ չէ, և պատգամավոր դառնալն էլ ինքնանպատակ չպիտի լինի»,- համոզված է տիկին Աճեմյանը:
Ինչ վերաբերում է ցուցակի առաջին եռյակին, ըստ ՀՀԿ-ականի, ցանկալի է, որ այն գլխավորի հանրապետության նախագահը: «Կանանց դերը քաղաքական կյանքում մեծացնելու համար չարժե՞ առաջին եռյակում կին թեկնածու ընդգրկել» դիտարկմանը հետաքրքիր հակադարձեց կին հանրապետականը. «Արժե, եթե լիներ այդ կինը, ու մեր գործադիրն էլ այդպիսի որոշում կայացներ: Բայց արհեստականորեն կանանց առաջ մղել կամ հետ տանել, կարծում եմ, ճիշտ չէ»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ