ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՄԻ՛ ՎԻՃԵՔ, Է՜ԼԻ, ԱԽՊՈՐ ՆՄԱՆ, ՀԱՎԵ՜Ս ՉԿԱ

ՄԻ՛ ՎԻՃԵՔ, Է՜ԼԻ, ԱԽՊՈՐ ՆՄԱՆ, ՀԱՎԵ՜Ս ՉԿԱ
07.02.2012 | 00:00

Չնայած հանգամանքին, որ որոշ փորձագետներ պնդում են, թե ԲՀԿ-ն առավոտյան սերժական է, կեսօրին` քոչարյանական, երեկոյան` հովիկական, «а ночью начинается кариес»: Այդքան էլ այդպես չէ:
Որոշ օրթոդոքս ԲՀԿ-ագետներ, է՛լ ավելի առաջ գնալով գրազի առաջարկ են անում, թե` «կտեսնեք, ԲՀԿ-ն ըսենց խելոք ամեն ինչի կհամաձայնի, տազ կանի, վերջին պահին բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի, ինչպես միշտ` պայմանավորվածությունները կխախտի»: Այդպես էլ չէ:
Չնայած` սպասենք մինչև չորեքշաբթի, այդ օրն ամեն ինչ պարզ կլինի:
Իսկ մինչ այդ ֆիքսենք. ԲՀԿ համամասնական ու մեծամասնական այս ողջ «բալագանը» «բազարի», մի ավելի «թիքա» պոկելու համար էր: Չստացվեց:
Համենայն դեպս, օրերս կոալիցիոն լիդերների մակարդակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրի «ոգուց ու տառից» բխած` մեծամասնականի «կարկանդակի» համամասնման հետևյալ պատկերով` ՀՀԿ-23, ԲՀԿ-7, ՕԵԿ-2 մեծամասնական տեղեր, ուր միմյանց հետ չեն մրցակցելու:
Վիճարկելի են ԲՀԿ չորս (որոնցից ընտրված պատգամավորները հետագայում են «զմիմյանսվել» ԲՀԿ-ին), այստեղ միմյանց հետ կմրցեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, և ևս երկու ընտրատարածքները, ուր միմյանց դեմ կմրցեն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն:
Ներկայացնենք վիճարկելի ընտրատարածքները… ԲՀԿ-ի մասով հետաքրքի՞ր են պահպանված ընտրատարածքները: Լավ, ներկայացնենք դրանք ևս: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ինքն է կոալիցիային ներկայացրել այդ տեղերը:
Այսպիսով, պահպանվածներն են. թիվ 12 (Վերսանդիկ Հակոբյանինը, վերջինս ասել է, որ չի առաջադրվելու, ԲՀԿ-ն նոր թեկնածու կդնի): Թիվ 28. այստեղ խոսքերն ավելորդ են. սա իր` մեծն Գագիկ Ծառուկյանի ընտրատարածքն է: Թիվ 26. Ռոբերտ Թովմասյանն է այստեղից պատգամավոր դարձել: Թիվ 23. պատգամավորն էր Հրանտ Մադաթյանը: Թիվ 16. պատգամավոր է Տիգրան Ստեփանյանը (հիշում եք` այստեղի համար արդեն իսկ խոսվում էր ՀՀԿ-ի կողմից առաջադրվելիք Մուրադ Մուրադյանի մասին): Թիվ 34` Գրիգորյան Մարտունին է: Այո՜, այստեղ ևս խնդիր է առաջանալու, որովհետև ՀՀԿ-ն պատրաստվում է դնել Արման Սահակյանի թեկնածությունը (չի բացառվում, որ կոալիցիոն ուժերը որոշակի ռակիրովկաների գնան` պայմանավորվածությունների նախնական աշխարհագրությունը փոխելու մասով): Եվ վերջապես, թիվ 27` շշի Մելոյի ընտրատարածք:
ԲՀԿ վիճարկելիներն են` թիվ 35` ճակատի ՕԵԿ գիրը ջնջած, ԲՀԿ գրած (ասում են` «в случае чего» նա մի քիչ տեղ է թողել իր ճակատի վրա` պետք եղած դեպքում այլ կուսակցության անուն գրելու համար) Սամվել Բալասանյանի ընտրատարածքն է: ԲՀԿ-ն հաշվել է, որ Բալասանյանը «կրողական» է, նրան հանձնել է Գիզիրյանի ողորմությանը (ում կդնի այստեղ ՀՀԿ-ն, դեռ որոշված չէ):
Թիվ 25. (Սասունի նախկին ընտրատարածաքն է)` Մխիթար Հարությունյանինն է (չի առաջադրվելու. նոր թեկնածու կդնի ԲՀԿ-ն): Թիվ 3-ն է հաջորդ վիճարկելին` Տոնուսի Աշոտի ընտրատարածքը (հիշենք, որ նա ևս ասել է` փաս): Եվ վերջապես` 19-րդ ընտրատարածքը. այստեղ դուելիստները քաջ հայտնի են` Ռուստամ Գասպարյան, Նահապետ Գևորգյան:
ՕԵԿ-ՀՀԿ տանդեմով վիճելի են թիվ 14` Լյովա Խաչատրյանի և 6` Հարություն Փամբուկյանի ընտրատարածքները: Էստեղ էլ գիտեք, ահագին վեճ կա «Նիգ Ապարանի» բոլոր «դրվագներով»:
Մի՛ վիճեք, է՜լի, ախպոր նման, «նե՜նց» հավես չկա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ