Երեկ ողջ օրվա ընթացքում չէին դադարում լուրերը, որ հնարավոր է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տեղափոխվի այլ աշխատանքի, և նրա տեղը զբաղեցնի ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Օրվա վերջին հայտնի դարձավ, որ փաստը տեղի է ունեցել. Վլադիմիր Գասպարյանը դարձել է ՀՀ ոստիկանապետ, իսկ Ալիկ Սարգսյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Սա երեկվա միակ կադրային տեղաշարժը չէր: Երեկոյան ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է, որ Կարեն Կարապետյանի փոխարեն քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը:
Այսքանով արդյո՞ք կվերջանան կադրային տեղաշարժերը: Կարծում ենք` ոչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ