Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ` ՄԵՆ ՄԻ ՀԱՏԻԿ ՑՈՒՑԱԿ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ` ՄԵՆ ՄԻ ՀԱՏԻԿ ՑՈՒՑԱԿ
17.02.2012 | 00:00

ՀՅԴ-ն, մի կողմից, համամասնական ընտրակարգին անցնելու «մինուսն» ու «պլյուսն» է ջոկջկում, մյուս կողմից էլ` սեփական համամասնական ցուցակն է անաղմուկ դասդասում: Չնայած կուսակցությունում «ֆինանսատնտեսական ճգնաժամ» է, ինչպես փաստում է մամուլը, այդուհանդերձ, դաշնակցությունն աներեր է յուր 7 տոկոսի հարցում: Մեր տեղեկություններով` ՀՅԴ-ում արդեն որոշվել է, թե ովքեր են լինելու համամասնական ցուցակի առաջին հնգյակում:
Պարզվում է՝ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանի հետ «կոնսուլտացիաների» գնացող «դաշնակչուչան» կարկառուն դեմքերից մեկը՝ Հրանտ Մարգարյանը, նրան հաջորդելու է Վահան Հովհաննիսյանը, երրորդ և չորրորդ հորիզոնականներում համապատասխանաբար Արմեն Ռուստամյանն ու Դավիթ Լոքյանն են: Հնգյակը եզրափակում է Լևոն Մկրտչյանը: Ի դեպ, վերջին թեկնածության հարցում, ներքին աղբյուրի փոխանցմամբ, որոշակի տարակուսանք կա, ուստի հնարավոր է` հնգյակում այլ դաշնակցական հայտնվի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ