ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կայսրությանը մարտահրավեր եք նետում, հետաքրքիր է՝ ու՞մ հաշվին

Կայսրությանը մարտահրավեր եք նետում, հետաքրքիր է՝ ու՞մ հաշվին
02.10.2023 | 18:18

Ռուսաստանին մարտահրավեր եք նետել, լավ եք արել, ձեր մուր՝ ձեր գլուխ։ Բա պատասխան քայլերի՞ց ինչի եք նեղվում։

Հազար անգամ ասել ենք՝ Ռուսաստանին մարտահրավեր նետելուց առաջ կառուցեք անվտանգային համակարգ, ձևավորեք անվտանգային միջավայր, ապահովեք տնտեսական և էներգետիկ անվտանգություն, կոմունիկացիոն ուղիների դիվերսիֆիկացիա, աշխատուժի շուկայի կարգավորում և ընդլայնում, գնահատեք հնարավոր տարածաշրջանային վերադասավորումները և այլն։

Ոչ մի բան չեք արել, հիմա նեղվում եք, թե բա՝ Ռուսաստանը սա է անում կամ նա։

Յուրաքանչյուր պետություն, առաջին հերթին, պատասխան կամ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում, մեկը՝ արդյունավետ, մյուսը՝ պակաս արդյունավետ, բայց անում են, ու Ռուսաստանն էլ անելու է անկասկած։

Բա եթե կայսրությանը մարտահրավեր եք նետում, հետաքրքիր է՝ ո՞ւմ հաշվին:

Ասեմ ձեզ՝ չեք դիմանալու ու վերջում ավելի մեծ կախվածությամբ եք ապրելու ռուսական գերիշխանության ներքո։ Դա չմտածված, չկշռադատված քայլերի արդյունքն է, ու խնդրում եմ, հետո սրտաճմլիկ բաներ չասեք:

Եթե նման սցենարի պատկերացում ունեիք, գոնե պատրաստեիք երկիրը, այլ ոչ թե հասցնեիք աղետի շեմին ու, մի աղետը չհաղթահարած, ժողովրդի գլխին մի նոր աղետ բերեք։

Սա սովորական ռեալպոլիտիկ է։

Եթե Հայաստանը շարունակի այս տրամաբանությամբ, նախ՝ տնտեսական պատերազմ կվարվի, հետո՝ էներգետիկ, հետո՝ կոմունիկացիոն, հետո՝ միգրացիոն, իսկ հետո՝ Աստված գիտի։

Մենակ չասեք, թե անկախության համար պայքարի արդյունքում դարձանք Ռուսաստանից տասնյակ անգամ ավելի կախյալ քվազի-պետություն կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ failed state (ձախողված պետություն), ու դա գոնե սիմվոլիկ պետականություն պահելու միակ ձևն է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ