ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Անկարգություններ՝ Պակիստանում

Անկարգություններ՝ Պակիստանում
21.09.2012 | 15:37

Պակիստանում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։
Ինչպես հայտնել է պակիստանյան նորությունների ալիքը, կատաղած ամբոխի վրա ոստիկանության բացած կրակի հետևանքով զոհվել է իր աշխատակիցներից մեկը։ Ցուցարարները փորձում էին հրի մատնել կինոթատրոնի շենքը։ Նրանք հրդեհել են մեքենաներ և վնաս հասցրել մայրաքաղաք Իսլամաբադի մոտ գտնվող մի շարք շինությունների։ Ավելի վաղ երկրի իշխանությունները 15 խոշորագույն քաղաքներում արգելափակել էին բջջային կապը։

Դիտվել է՝ 7288

Մեկնաբանություններ