ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կվերացվի՞ Քեմպ Դեվիդի համաձայնագիրը

Կվերացվի՞ Քեմպ Դեվիդի համաձայնագիրը
26.06.2012 | 13:22

Հունիսի 24-ին Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Եգիպտոսի նախագահ է ընտրվել Մուհամեդ Մուրսին։ Հաջորդ օրը զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավիին իր հրաժարականը ներկայացրեց կառավարությունը` վարչապետ Քամալ Ալ Գանզուրիի գլխավորությամբ: Նրանք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր նախագահի երդմնակալությունը: Ամփոփելով իր գլխավորած կառավարության աշխատանքը` Գանզուրին ասել է, որ նախարարների կաբինետը իր գործունեության մեջ առաջնորդվել է բացառապես ժողովրդի շահերով:
Մուհամեդ Մուրսին, որն արդեն կասեցրել է անդամակցությունը «Մուսուլման եղբայրներին», իրանական «Ֆարսի» գործակալությանհետ հարցազրույցում ասել է, որ մտադիր է վերանայել Քեմպ Դևիդյան համաձայնագրի պայմանները, որ 1978 թ. կնքել են Եգիպտոսն ու Իսրայելը: 1979 թ. Վաշինգտոնում այդ համաձայնագրի հիման վրա կնքվել է Խաղաղության համաձայնագիրը: Քեմպ Դևիդի պայմանագրի ստորագրման դիմաց Եգիպտոսն ամեն տարի ԱՄՆ-ից ռազմական և ֆինանսական օգնություն է ստանում: Նորընտիր նախագահը հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ քաղաքականությունը հիմնվելու է հավասարության սկզբունքի վրա, «քանի որ մենք իսրայելցիների համեմատ ցածր չենք»: Նա ասել է նաև, որ Իսրայելի հետ քննարկվելու է «պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը, որ շատ կարևոր հարց է»: Մուհամեդ Մուրսին մտադիր է ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ, որը, նրա կարծիքով, տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռություն կստեղծի:

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ