ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ռուսական «դեկոլտեների», այլընտրանքի ու Աբովյանը Հայաստանին «միացնելու» մասին

Ռուսական «դեկոլտեների», այլընտրանքի ու  Աբովյանը Հայաստանին «միացնելու» մասին
08.06.2012 | 03:03

«ԵՍ ԱՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՄԵՏ ԵՄ»

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ

-Պարոն Նուշիկյա՞ն, էս ՀՀԿ նորեկներով ինչո՞ւ եք էսպես առանձին-մենակ-մոլոր կանգնած միջանցքում. իրենք Ձեզ ներս չե՞ն թողնում:
-Չէ՜: Հլը` չէ: Պետք է վաստակենք այդ իրավունքը:
-Ի՞նչ եք անելու` «վաստակելու» համար:
-Չգիտեմ, երևի կասեն:
-Պարոն Նուշիկյան, էս գլխից ես Ձեզ «ասեմ»` ՀՀԿ-ում մի՛ «ասող» կա: Չնայած էնտեղ էլ «ասում» են` հիվանդ ճշմարտությունը ոչ մի կերպ չի մեռնում: Իր հերթին էլ Մանվել Գրիգորյանը նոր «ասաց»` հենց մի բան դուրս չեկավ էս պառլամենտում, «ուշունց կտամ»: Իսկ Դո՞ւք:
-Չէ՛, հաստատ «ուշունց» չեմ տա: Որ պետք եղավ, կուղարկենք Մանվել Գրիգորյանի մոտ:
-Իսկ ինչպե՞ս եք Ձեզ զգում պառլամենտում` այս առաջին օրով:
-Նորմալ: Լավ:
-Արժե՞ր էդ տառապանքին, էդ կրքերին «սա»:
-Ժամանակը ցույց կտա:
-Էլ ի՞նչ ցույց տա, առաջին օրն է, բայց պատգամավորների մեջ կյանք, «նախկին էնտուզիազմը» չկա:
-Կյանք չկա՞:
-Չկա՛:
-Նորմալ է` ինձ թվում է:
-Ինչո՞ւ, որ Կոզեռնի գերեզմանոց է եղել, դրա համա՞ր: Հա, իբրև նորեկի Ձեզ տեղեկացնեմ, որ նախկինում այն նույն տարածքում, ուր հիմա ես և Դուք կանգնած «զմիմյանս» խոսում ենք, գերեզմանոց է եղել։ Մեր նախնիներն են, փաստորեն, հիմա մեր ոտքերի տակ։ Տոնինո Գուերան ասում էր` այս հայերն ամբողջ ժամանակ քայլում են իրենց նախնիների վրայով. այստեղ կաթողիկոս է թաղված` 13-րդ դարի Կոզեռն կաթողիկոսը, ու «այսկողմնային-այնկողմնային» հարաբերումներն այս տարածքում բոլորովին այլ են, դրա համար է մեր պառլամենտն էսքան ուրիշ. դեռ կհամոզվեք դրանում: Անցանք առաջ. ահա և մեծահարուստ Բիձինան` Իվանաշվիլի, փորձում է իրականացնել վրացական երազանքը: Ձեր հայկական երազա՞նքը որն է. կարո՞ղ է մի օր էլ գա` Դուք որոշեք այն իրականացնել:
-Իսկ ո՞րն է Իվանաշվիլու երազանքը:
-Աստված իմ, պարզ չէ՞. ռուսական ազդեցությունը հաստատել Վրաստանում:
-Չէ՛, ես ավելի եվրոպամետ եմ:
-Իսկ ի՞նչ եք կարծում` մեր պառլամենտը եվրոպական կտրվածքո՞վ է, թե՞ ամբողջովին ռուսական «դեկոլտե» է:
-Դժվար է ասել. պետք է բովանդակային «կտրվածքը» տեսնել, իսկ այն կերևա ժամանակի ու աշխատանքի ընթացքում: Սպասենք:

«ԵՍ ԵՄ ԻՄ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ»

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
-Պարոն Հովսեփյան, պառլամենտում Ձեզ անվերջ հետապնդելու է ուրվականը, որ Դուք Աղվան Հովսեփյանի եղբայրն եք, դա խանգարելո՞ւ է Ձեզ, թե՞ օգնելու է:
-Օգնելու է:
-Ինչո՞վ:
-Ամեն ինչով:
-Հարցեր լուծելու և այլնի «տեսանկյունի՞ց»:
-Ո՛չ, երբեք։ Այսքան ժամանակ ես եմ իմ հարցերը լուծել:
-Այսօր, որ եկաք` տեսաք պառլամենտը, մտածեցիք` այս պառլամենտը Ձե՞րն էր, հարազա՞տ էր:
-Պառլամենտը Հայաստանի Հանրապետությանն է:
-Բոլոր դեպքերում, ի՞նչ տպավորություն ստացաք պառլամենտից:
-Նորմալ:
-Նորմալ` լա՞վ, թե՞ նորմալ` վատ:
-Նորմալը լավ է լինում:
-Ի՞նչը Ձեզ ամենից շատ դուր եկավ, ինչի՞ց ավելի շատ տպավորվեցիք:
-Դահլիճը դուր եկավ: Լավ էր էն, որ Ազգային ժողովի նախագահ ընտրեցինք:
-Իսկ լա՞վ էր, որ նա միակ թեկնածուն էր, այլընտրանք չկար, համ էլ մի անգամ արդեն եղել էր ԱԺ նախագահ:
-Շատ լավ էր, որովհետև կան տարբեր կուսակցություններ, ու ոչ մեկը չառաջարկեց այլ թեկնածու:
-Էդ ո՞ւմ նկատի ունեք, պարոն Հովսեփյան, հատկապես` ԲՀԿ-ի՞ն, որ, երկրորդն ու «հզորագույն» ուժը լինելով, քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարելով, այնուհանդերձ, որպես ուժեղ այլընտրանքային ուժ, ոչ մի թեկնածու էլ չառաջադրեց:
-Մենք մեր կուսակցությունով առաջադրել ենք, պաշտպանել ենք մեր թեկնածուին:
-Բա՞յց…
-Էլ ի՞նչ «բայց», էն մի կուսակցություններին հարց տվեք:
-Ո՛չ, Դուք էլ եք պատասխանատու «ստեղծված առկա վիճակի համար», որպես պատասխանատու ուժ, Դուք պետք է ստեղծեք այնպիսի պայմաններ, որ նաև «այլընտրանքնե՜ր» լինեն հայոց մեջ: Ես էլ եմ սա պնդում, Օսկանյանն էլ:
-Կաշխատենք նաև այդ ուղղությամբ, առաջիկա նստաշրջանների ընթացքում նաև դա կանենք:
-Մեղա՜-մեղա՜, կփոխեք Հովիկ Աբրահամյանի՞ն:
-Ո՜չ-ո՛չ. այլընտրանքի մասին մարդկանց պատկերացումները կփոխենք:
-Հավատո՞ւմ եք Ձեր ասածներին:
-Հավատանք, որ փոխվենք:

«ԿՈՏԱՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՑ Է»

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Պարոն Գևորգյան, ի՞նչ եք կարծում` էս պառլամենտը Ձե՞րն էր:
-Ի՞նչ է նշանակում «Ձե՞րն» էր:
-Դե, ասենք, էսպես, մտնում ես մի տեղ, անմիջապես ասում ես` չէ, սա իմը չէ, ես գնացի:
-Չէ, կարծես իմն էր: Չնայած` ժամանակը ցույց կտա, առաջին օրը հնարավոր չէ վերջնական կարծիք կազմել:
-Չէ՛, չէ՛, էդպես չէ. ես Ձեզ ասեմ, որ առաջին տպավորությունները միշտ էլ քննություն են բռնում. ենթագիտակցական մեր բջիջներն ավելին են տեսնում, քան սովորական աչքը, ու այդ ինֆորմացիան հաղորդում են մեր սրտին: Բա՞: Կոելյոն ասում է` խոսեք Ձեր սրտի հետ: Ի՞նչ «ասաց» Ձեր սիրտը Ձեզ, պարո՛ն Գևորգյան:
-Դրական բաներ:
-«Դրակա՞ն»: Ի՜նչ էքսցենտրիկն եք: Ի դեպ, պարոն Գևորգյան, Դուք, Շուշան Պետրոսյանը, մի քիչ էլ Կարեն Բոթոյանը, համարվում եք նույն ֆրակցիայի անդամներ:
-Մի՞թե:
-Այո՛: Հարցրեք` ինչո՞ւ: Որովհետև, ճիշտ է, Վովա Գասպարյանին չհաջողվեց Կոտայքը միացնել Հայաստանին, բայց Ձեզ` բոլորիդ, մենք տեսանք պառլամենտում:
-Դուք կարծում եք` Կոտայքը Հայաստանից դո՞ւրս է. ես կարծում եմ` ո՛չ:
-Արդեն միացվա՛ծ է:
-Անշո՛ւշտ, միշտ:
-Ինչո՞ւ: Որ Ծառուկյանն այսօր չի եկել` դրա համա՞ր:
-Ծառուկյանո՞վ է պայմանավորված Կոտայքի միանալ-չմիանալը:
-Դե՜, այն օրինաչափորեն համարվում է ԲՀԿ-ի մարզ:
-Դուք սխալվում եք:
-Երբ կինը սխալվում է` նրանից պետք է ներողություն խնդրել, պարոն Գևորգյան։
-Չէ՛, միևնույն է` Կոտայքը Հայաստանի Հանրապետության մարզերից է: Եվ` վաղո՜ւց:


Ճեպազրույցները`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
  • ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
  • ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դիտվել է՝ 5245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ