ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Կարո՞ղ է Արցախի վատ վիճակն ավելի եք ծայրահեղացնում, որ բացվի Աղդամի ճանապարհը

Կարո՞ղ է Արցախի վատ վիճակն ավելի եք ծայրահեղացնում, որ բացվի Աղդամի ճանապարհը
22.08.2023 | 20:47

Արցախի ու Հայաստանի իշխանությունները հայտարարոմ են, որ Արցախում սով է:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես առաջ տարածեցին մի նկար, որտեղ պատկերված էր սովից մահացած արցախցին: Չեմ ուզում հարցնել` նկարը տարածելու համար դուք այդ քաղաքացու հարազատների թույլտվությունն ունեի՞ք, թե՞ ոչ:

Տալդա Հայաստանում մարդու իրավունքներից խոսելն անիմաստ է:

ՈՒրիշ բան եմ ուզում հարցնել. կարո՞ղ է Արցախի վատ վիճակը դուք ավելի եք ծայրահեղացնում, որ բացվի Աղդամի ճանապարհը:

Կարո՞ղ է սա Երևան-Ստեփանակերտ չստացված օդային կապի երկրորդ սերիան է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ