01.02.2013|
13:54
«Մեկ»-ը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ» քանակությունը: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասաց՝ մեկ, թե՞ ուրիշ բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ: Պարզվում է՝ ամենաառաջին թվականը «մեկ»-ը չէր, այլ «մի»-ն: «Մի» նշանակել է և նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել և այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաև բայի ժխտական ձևերի հետ՝ ոչ մի (չշփոթել «մի՛» արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձևերը՝ մի՛ գնա, մի՛ մնա և այլն):