2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Երբ Հայաստանում ձևավորվի իրական ազգային իշխանություն, թուրքասերները էլի կլռեն

Երբ Հայաստանում ձևավորվի իրական ազգային իշխանություն, թուրքասերները էլի կլռեն
02.06.2024 | 06:54

Թուրքասիրությունը միշտ էլ Հայաստանի բնակչության մի որոշ հատվածի մոտ գերակայող է եղել։ Այսօր էլ կա։ Դա առաջին հերթին կապված է այն օբյեկտիվ իրականության հետ, որ երկար ժամանակ հայերն ու թուրքերը ապրել են նույն տարածքում, միմյանցից վերցրել սովորույթներ ու մտածելակերպ։

Ի տարբերություն հայերի, սակայն, թուրքական հասարակության մեջ առաջնորդները մշտապես քարոզել են ատելություն հայերի նկատմամբ, որպեսզի ժողովուրդը ցանկանա տիրանալ հայերի ունեցվածքին։ Հայերի մեջ այդպես չի եղել երբեք։ Երբեք առաջնորդները ատելություն չեն քարոզել թուրքի նկատմամբ, իսկ ինչ էլ եղել է, ապա թուրքի ցեղասպանական արածները տեսնելով, ժողովրդի մեջ բնական կերպով առաջ է եկել ինքնապաշտպանության ցանկությունը և այդ կերպ նաև՝ ատելությունը։

Հիմա, երբ Հայաստանում ինչ-որ քանակի մարդիկ թուրքասիրություն են արտահայտում, մի զարմացեք։ Դա միշտ եղել է նրանց հոգիներում, ուղղակի թաքնված, քանի որ ավելի վաղ դա կդիտվեր դավաճանություն, իսկ այսօր՝ հերոսություն ու խաղաղասիրություն։

Վաղը, երբ մենք Հայաստանում ձևավորենք իրական ազգային իշխանություն, էլի թուրքասերները կլռեն, գուցե բարձրաձայն վատ խոսեն թուրքի մասին, բայց հոգու խորքում կշարունակեն մնալ թուրքասեր։ Դա էություն է, բնույթ, որը փոխվում է սերունդների հետ երկարատև աշխատանքի արդյունքում։

Ցավոք, ես էլ ունեմ թուրքասեր ազգականներ, որոնք երազում են թուրքի կանաչին ուտելու մասին, Բաքվում կարտոֆիլ վաճառելու և քիրվաների հետ թեյ խմելու մասին, Ստամբուլում էժան հագուստ առնելու և Անթալիայում հանգստանալու մասին։ Այդ տեսակը երբեք չի հայանա, քանի դեռ կա, ապրում է։ Նրանց գոյությունը պիտի հանդուրժենք, մինչև Աստծո կամոք գնան դժոխք։

Մեր խնդիրն է ունենալ ազգային ծրագիր ու պահպանել այսօրվա Հայաստանը՝ պայքարելով Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, Արևմտյան Հայաստանի ազատագրության համար։ Հնարավոր է՝ համոզված եմ։ Իսկական հայերի, հայկական ինքնությամբ հայերի հետ հնարավոր է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ